понедельник, 29 июня 2020 г.
Մեծ գործով եմ զբաղված, թշնամու առաջարկը կմերժեմ ամեն անգամ
Եթե նույնիսկ չեմ հասկանում Քո կամքը բարի է
(Հովհ.13:7, Եբր.11:8, Հռոմ.12:2, Գործք 16:7,10, Մատթ.11:26)
Ուզում եմ Խոսքիդ ես հնազանդվել,
Թեև չգիտեմ,
թե
ինչ
ես
անում,
Պատրաստ եմ Քո հետևից քայլել`
Առանց իմանալու, թե ուր ես տանում:
Քո կամքը բարի է, սուրբ ու կատարյալ,
Որոշումներդ իմաստուն են միշտ,
Եթե արգելում
ես
Բյութանիա
գնալ,
Բայց ուղարկում ես Մակեդոնիա ինձ:
Քո ամեն որոշմանը ես կասեմ «ամեն»,
Ու ինչ էլ որ իմ կյանքում պատահի
Գոհությամբ կասեմ. «Այո, ով իմ Հայր,
Քանզի Քեզ այսպես եղավ հաճելի»:
Հռիփսիմե Մկրտչյան
пятница, 26 июня 2020 г.
Ճշմարտության քարոզչություն, որոնում, հաղթանակ
среда, 24 июня 2020 г.
Երկու հրավեր
«Ով
միամիտ է, թող այստեղ դառնա»: Պակասամիտին էլ ասում է.... (Առակաց 9:4, 16):
Առակաց
9-րդ գլխում ուշադրությունս գրավեց այն, որ նույն բառերով նույն հրավերն ուղարկում
են Իմաստությունը և իմաստությունից զուրկ, հիմար կինը: Երկուսն էլ տուն ունեն, երկուսն էլ քաղաքի բարձր
տեղերից կանչում են, երկուսն էլ ճաշի են հրավիրում նույն բառերով: Բայց Իմաստության հրավերն ընդունողները կյանք են
ստանում՝ քայլելով խոհեմության ճանապարհի մեջ (Առակաց 9:6), իսկ
անմիտ կնոջ հրավերին արձագանքողները դժոխքի ճանապարհի վրա են (Առակաց 9:18):
Իմաստությունը
հրավիրում է ճաշակելու Աստծո Խոսքի սեղանից, իսկ հիմար կինը հյուրասիրում է գողացած կերակուրով (Առակաց 9:17):
Երկու
օր
առաջ
տեսա, որ
Աստծո
Խոսքը
պատվիրում
է Իմաստությանը քույր
անվանել: Այս
հրաշալի
քույրը
հեռու
է
պահում
մեղքից,սովորեցնում
է
Աստծո
վախի
մեջ
լինել, Աստծո
պատվիրանները
պահել: Այսօրվա
կարդացածս
հատվածում
նա
իր
հրավերի
մեջ
ասում
է. «Թողեք հիմարությունը,
որպեսզի
ապրեք
ու
խոհեմության
ճանապարհով
ընթացեք» (Առակաց 9:6): Քույր
Իմաստությունը
հրավիրում
է
ճաշակել
Աստծո
Խոսքը, իսկ
իմաստությունից
զուրկ
կինը
գովազդում
է
գողացած
հացն
ու
ջուրը՝
հավատացնելով, որ
համեղ
են:
Երանի
Իմաստության
հրավերն
ընդունողներին. նրանք
կյանք
ունեն:
Իմ օրագրից. օգոստոսի 3, 2012