среда, 8 июля 2020 г.
Օձի խորագիտություն, ոչ թե աղվեսի խորամանկություն
вторник, 7 июля 2020 г.
Անմիտ խնդրանք, պատասխանված աղոթք
воскресенье, 5 июля 2020 г.
Մարգարեների սխալ խոսքերը, քահանաների սխալ գործերը, ժողովրդի սխալ վերաբերմունքը
«Զարմանալի ու ահավոր մի բան է կատարվում երկրում. մարգարեները սուտ
մարգարեություն են անում, քահանաներն իշխում են նրանց միջոցով, և Իմ ժողովուրդը սիրում
է դա» (Երեմիա 5:30,31):
Իրոք,
ահավոր բան է: Այստեղ երեք խումբ կա՝ մարգարեներ, քահանաներ, Աստծո ժողովուրդ: Մարգարեների
ասածը սխալ է,՝ սուտ մարգարեություն են անում, ասում են այն, ինչ Աստված չի պատվիրել,
քահանաների արածը սխալ է՝ իշխում են սուտ մարգարեությունների միջոցով, Աստծո ժողովրդի
վերաբերմունքը այդ ամենի հանդեպ սխալ է՝ նա սիրում է դա: Հենց դա քաջալերում է մարգարեներին,
որ սուտ մարգարեություն անեն, քահանաներին՝
որ իշխեն: Եթե նրանք քննեին և տեսնեին, որ «Այսպես է ասում Տերը» խոսքի տակ իրենց օտար խոսք են մատուցում, եթե նրանք
մերժեին քահանաների իշխանությունը, մարգարեներն ու քահանաները չէին կարողանա շարունակել
իրենց սուտ մարգարեություններն ու իշխանությունը:
Աստծո
ժողովուրդը պետք է հակառակվի կեղծիքին, ոչ թե սիրի:
Իմ օրագրից. հուլիսի 5, 2020
пятница, 3 июля 2020 г.
Երբ բաժանումը բերեց բազմապատկում
«Եվ անհամաձայնությունն այնքան սուր էր, որ բաժանվեցին միմյանցից»
(Գործք 15:39):
Նոր Կտակարանի երեք ամենասիրելի հերոսներիցս երկուսը՝ երկու հրաշալի
եղբայրներ, Աստծո գործը հավատարմությամբ անող Աստծո մարդիկ, ունեցել են մեծ տարաձայնություն
և դրա արդյունքում՝ բաժանում: Այդ բաժանումը նման չէր մեր ժամանակներում իմ տեսած շատ
բաժանումներին: Նրանք բաժանման
հիմքում չի եղել մեղքը, երկուսից ոչ մեկը անազնիվ վարմունք չի ունեցել, շահ չի փնտրել,
երկուսն էլ անկեղծորեն Տիրոջն էին ծառայում: Նրանք բաժանումը վարդապետական տարաձայնության
արդյունք չէր, երկուսից ոչ մեկը հակասուրբգրային բան չէր քարոզել և Աստծո Խոսքին հակառակ
բան չէր արել: Նրանց բաժանումը սեփական հարանվանություն ստեղծելու պատճառ չդարձավ:
Երկուսից ոչ մեկը չլքեց Աստծո գործը: Բառնաբասը Մարկոս Հովհաննեսի հետ գնաց իր ծննդավայրը,
իսկ Պողոսը Շիղայի հետ գնաց տարբեր վայրեր՝ ավետարանչություն անելու:
Հիշեմ,
որ սկզբում նրանք որոշել էին գնալ այն նույն վայրերը, որտեղ արդեն քարոզել էին և տեսնել,
թե ինչպես էին քրիստոնյաները, պետք է գնային արդեն ապաշխարած մարդկանց քաջալերելու,
հաստատելու, ոչ թե նոր միսիոներական ճամփորդության: Բայց բաժանման արդյունքում Պողոսը
նոր միսիոներական ճամփորդություն սկսեց Շիղայի հետ: Սա մի բաժանում էր, որ բերեց բազմապատկում: Այսօր կարդալիս մտածում էի, թե ով էր երկուսից իրավացին: Պողոսը նախանձախնդիր էր Աստծո գործի հանդեպ, չէր
ուզում գործը լքած մարդուն իրենց հետ տանել ծառայության: Բառնաբասը՝ Մխիթարության որդին,
քաջալերող էր և ուզում էր Մարկոսին հնարավորություն տալ իր սխալն ուղղելու: Գուցե յուրաքանչյուրն
իր տեսանկյունից իրավացի էր: Անկասկած, նրանք
հետագայում հաշտվեցին, որովհետև Պողոսը իր նամակներում հիշատակում է երկուսին էլ, իսկ
Մարկոսի մասին նույնիսկ ասում է, որ պետք է իրեն ծառայության համար և Տիմոթեոսին խնդրում
է նրան էլ բերել իր հետ: Գուցե մի կողմից Պողոսի խստությունը սթափեցրեց Մարկոսին, մյուս
կողմից իր քեռու ներողամտությունը քաջալերեց
իրեն, և նա հավատարմորեն ծառայեց Աստծո գործին:
Իմ օրագրից. դեկտեմբերի 19,
2019