«Այո, ով Հայր,
որովհետև Քեզ այդպես հաճելի եղավ» (Մատթ. 11:26):
Հիսուսի այս խոսքերը
ասում է նաև Աստծո ամեն զավակ, ով խոնարհվում է Աստծո գերիշխանության առջև, ունի Աստծո
վախը, հնազանդվում է Աստծո ամեն խոսքին, գոհությամբ ընդունում աղոթքի ամեն բացասական
պատասխան, հարցեր չի տալիս Տիրոջ գործերի վերաբերյալ, եթե նույնիսկ դրանք չի հասկանում, պատրաստ է թողնել իր փափագները,
սրտանց ասում է. «Ոչ թե իմ, այլ
Քո կամքը լինի»:
Ուզում եմ միշտ ասել.
«Այո, ով Հայր, », երբ Նա ոչ է ասում իմ փափագներին, իմ աղոթքներին,
իմ ծրագրերին, իմ պատկերացումներին: Երբ անցյալում կատարված շատ բաներ չեմ հասկանում,
ոչինչ չգիտեմ ապագայում ինձ համար Նրա ծրագրերի մասին, ներկայում շատ բաներ վշտացնում
են ինձ, Նրա զորության և ողորմության հանդեպ հավատքս ինձ մղում են ասելու. «Այո, ով Հայր, »: Որովհետև Նրան այդպես հաճելի եղավ:
Ուզում են Նրան և
ինձ հաճելի բաները նույնը լինեն:
Комментариев нет:
Отправить комментарий