«Այն օրը նրանց երեք հազար հոգի ավելացավ» (Գործք 2:41).
Մեկ օրում, մեկ քարոզից հետո 3000 նորադարձ: Եվ նրանք իրոք դարձի եկան, մկրտվեցին Տեր Հիսուսի անունով Պետրոսի պատվերի համաձայն, սկսեցին իսկապես ապրել հոգևոր կյանքը, ոչ թե առաջ գնացին, քարոզիչից հետո կրկնեցին »մեղավորի աղոթքը» և շարունակեցին նախկին կյանքով ապրել: Այդպիսի արթնությունը առայժմ միայն երազանք է: Ի՞նչն էր այդ զարմանալի արթնության գաղտնիքը: Զվարճալի ծրագրերը, հզոր տեխնիկական սարքերը չէին, աշխարհիկներին նմանվող քրիստոնյաները չէին: Պետրոսը չասաց. «Եկեք համերգ կազմակերպենք, ժամանակակից երաժշտությամբ կգրավենք երիտասարդներին»: Գաղտնիքը Սուրբ Հոգու զորության մեջ էր, որով քարոզում էր առաքյալը: Իսկ Սուրբ Հոգին եկավ տասնօրյա աղոթաժողովներից հետո: Ուրեմն չպետք է մոռանամ անդադար աղոթքի կարևորության մասին: Ուզում եմ մեծ արթնություն տեսնել, բայց դրա համար ոչ թե պետք է երազել, այլ աղոթել և ամեն առիթ օգտագործել Հիսուսի մասին վկայելու համար: Ես ուզում եմ Տիրոջս մասին վկայել թե կյանքով, թե խոսքով:
пятница, 6 ноября 2009 г.
вторник, 15 сентября 2009 г.
Վշտացած երգելով
«Բայց ես աղքատ եմ ու վշտով լի...»:
«Աստծո անունն եմ փառաբանելու երգով ու մեծարելու եմ Նրան գոհություն տալով» (Սաղմոս 69:29.30):
Դժվար է պատկերացնել, որ առաջին և երկրորդ նախադասություններն ասողը նույն մարդն է և երկուսն էլ ասում է ոչ թե տարբեր ժամանակներում, այլ անմիջապես մեկը մյուսից հետո: «Վշտով լի եմ» ասելուց անմիջապես հետո երգում է ու գոհանում: Վշտով լի ու երգելիս... Նեղությունների ու դժվարությունների մեջ պիտի ճիշտ որոշում ընդունեմ՝ փառաբանություն երգել: Եթե կարողանում եմ սաղմոսերգուի առաջին խոսքերը հաճախ ասել, ուրեմն պիտի կարողանամ հաջորդ խոսքերն էլ կրկնել ու ինձ համար սկզբունք դարձնել. ինչքան էլ նեղությունները շատ լինեն, պետք է ոչ թե տրտնջամ, այլ երգեմ ու գոհանամ:

понедельник, 31 августа 2009 г.
Ցավալի է
«... որոնց պատճառով Ճշմարտության ճանապարհը պիտի հայհոյվի» (2 Պետր.2:2):
Ցավոք սրտի երևի չկա մի հավատացյալ, որ իր անհավատ ծանոթներից լսած չլինի այս խոսքերը. «Սա՞ է ձեր հավատացյալը: Գիտե՞ս, թե ինչեր է անում«, կամ «Ո՞նց ես ասում, որ Այսինչը հոգևոր է. հոգևորներ էդպիսի բաներ անու՞մ են» և այլն: Շատ են սուտ «ազատություն» քարոզողները, որոնք սովորեցնում եմ, թե սուրբ կյանքը անհրաժեշտ չի, կարևոր չի, թե ինչպես ես ապրում, որովհետև Աստված միայն սրտին է նայում: Հենց նրանց պատճառով է հայհոյվում Ճշմարտության ճանապարհը:
Ինձ համար կարևորն այն է, որ մինչև վերջ ապրեմ այնպիսի կյանքով, որ մինչև Տիրոջս վերադարձը շարունակեմ լսել այսպիսի խոսքեր. «Հավատացյա՞լ ես... հա, երևում է»: Ես ուզում եմ, որ կյանքս ոչ թե հայհոյություն բերի Ճշմարտության ճանապարհին, այլ փառք բերի իմ Տեր Հիսուսին:

понедельник, 20 июля 2009 г.
Ի՞նչ կլիներ, եթե...
Ի՞նչ կլիներ, եթե Աստված ժամանակ չհատկացներ մեզ օրհնելու համար այսօր այն պատճառով, որ մենք ժամանակ չհատկացրինք Նրան շնորհակալություն հայտնելու երեկ:
Ի՞նչ կլիներ, եթե Աստված դադարեր մեզ առաջնորդելուց այսօր այն պատճառով, որ չհետևեցինք Նրան երեկ:
Ի՞նչ կլիներ, եթե չտեսնեինք բացված ծաղիկները այն պատճառով, որ տրտնջացինք, երբ Աստված անձրև ուղարկեց:
Ի՞նչ կլիներ, եթե Աստված վաղը վերցներ մեզանից Աստվածաշունչը այն պատճառով, որ չկարդացինք այն երեկ:
Ի՞նչ կլիներ, եթե Աստված մեզանից վերցներ Պատգամը այն պատճաով, որ չլսեցինք պատգամաբերին երեկ:
Ի՞նչ կլիներ, եթե եկեղեցու դուռը փակվեր մեր առաջ այն պատճառով, որ չբացեցինք մեր սրտի դուռը:
Ի՞նչ կլիներ, եթե Աստված դադարեր մեզ սիրելուց և մեզ համար հոգ տանելուց այն պատճառով, որ չենք սիրում ուրիշներին և հոգ չենք տանում նրանց համար:
Ի՞նչ կլիներ, եթե Աստված չպատասխաներ մեր աղոթքներին այն պատճառով, որ մենք չենք պատասխանում Իրեն ծառայելու կոչին:
Ի՞նչ կլիներ, եթե Աստված հոգար մեր կարիքները ճիշտ այնպես, ինչպես հնազանդվում ենք Նրան:

Հեղինակն անհայտ է, թարգմանված է անգլերենից
среда, 15 июля 2009 г.
Գնահատիր ժամանակը
Հասկանալու համար մեկ տարվա արժեքը, հարցրու այն ուսանողին , որը չի կարողացել հանձնել ավարտական քննությունը:
Հասկանալու համար մեկ ամսվա արժեքը, հարցրու այն մորը, ում երեխան վաղաժամ է ծնվել:
Հասկանալու համար մեկ շաբաթվա արժեքը, հարցրու շաբաթաթերթի խմբագրին:
Հասկանալու համար մեկ ժամի արժեքը, հարցրու հանդիպմանը սպասող սիրահարներին:
Հասկանալու համար մեկ րոպեի արժեքը, հարցրու նրան, ով ուշացել է գնացքից, ավտոբուսից կամ ինքնաթիռից:
Հասկանալու համար մեկ վայրկյանի արժեքը, հարցրու վթարից փրկված մարդուն:
Հասկանալու համար մեկ միլիվայրկանի արժեքը, հարցրու նրան, ով Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է շահել:

Ժամանակը ոչ ոքի չի սպասում: Գնահատիր քո ունեցած ամեն րոպեն:
Ջեյմս Մերիթ
Թարգմանված է անգլերենից
вторник, 9 июня 2009 г.
Նրան հանձնեք բոլոր հոգսերը
«Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է» (1 Պետր.5:7):
Այս սուրբգրային համարը անգիր գիտեմ, շատ անգամ կրկնել եմ, ուրիշներին էլ՝ հիշեցրել այն: Բայց հերթական անգամ Սուրբ Գիրքը կարդալիս այստեղ ուշադրությունս գրավեց մի բառ՝ «բոլոր»: Աստծո Խոսքը չի ասում, որ Աստծուն պիտի հանձնենք մեր հոգսերի մեծ մասը կամ կեսը, այլ բոլոր հոգսերը: Իսկ ես սովորություն ունեմ հոգսերը «տեսակավորելու»՝ մի քանիսը հանձնում եմ Հիսուսին, մնացածներով ինքս եմ փորձում զբաղվել, կամ մտածում եմ, թե դժվար խնդիրները Տիրոջ համար են, հեշտերը ինքս էլ կարող եմ լուծել: Մինչդեռ համաձայն այս համարի՝ Իրեն պիտի հանձնեմ բոլոր հոգսերս առանց բացառության: Նա բարի է, ուրեմն ուզում է իմ խնդիրները լուծել, Նա Ամենակարող է, ուրեմն կարող է դրանք լուծել, Նա իմաստուն է, ուրեմն գիտի դրանց լուծման լավագույն եղանակը: Իսկ ես ի՞նչ անեմ: Վստահեմ Նրան, հավատամ, որ Նա կանի շատ ավելին, քան խնդրում եմ կամ նույնիսկ մտածում (Եփես.3:20):

понедельник, 8 июня 2009 г.
Աղանդի առաջնո՞րդ
«Մենք այս մարդուն գտանք, որ ապականիչ ու խռովարար է բոլոր հրեաների համար, որ ամբողջ աշխարհում կան և նազովրեցիների աղանդի առաջնորդն է» (Գործք 24:5):
Պատմությունը միշտ կրկնվում է: Մարդիկ, որոնք Աստծո Խոսքից նույնքան հեռու են, որքան երկիրը՝ երկնքից, աղանդավոր են անվանում նրանց, ովքեր մարդկանց ուսմունքին հետևելու փոխարեն հետևում են Աստծո Խոսքին: Այդպես է եղել նորկտակարանյան եկեղեցու ծառայության սկզբում, այդպես է նաև հիմա, երբ ավարտին է մոտենում Շնորհքի ժամանակաշրջանը: Ո՞վ է վերոհիշյալ սուրբգրային համարի «աղանդի առաջնորդը»: Սուրբ Գիրքը կարդացողները գիտեն, որ ճարտարախոս մի կրոնավոր՝այն ժամանակվա իշխող կրոնի ներկայացուցիչներից մեկը, այդպես անվանեց Աստծո կողմից ուղարկված, Նոր Կտակարանի մեծ մասը գրած Պողոս առաքյալին, ով աշխարհով մեկ քարոզեց Քրիստոսի Ավետարանը, ով իրավունք ուներ ասելու .«Նմանվեք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին» (1 Կորնթ.11:1): Դրա համար ուզում եմ դիմել նրանց, ովքեր Աստծո Խոսքին են հավատում և պարզապես քրիստոնյա են, ոչ թե ինչ-որ ..... ական: Դուք, որ հետևում եք «աղանդի առաջնորդ» անվանված Քրիստոսի առաքյալի ուսմունքին, մի զարմացեք, երբ ձեզ աղանդավոր են անվանում: Եթե աղանդի առաջնորդ է Քրիստոսի առաքյալը, ուրեմն Քրիստոսի հետևորդներն էլ պիտի «աղանդավոր» համարվեն: Շատերը զարմանում և անհավանական են համարում, երբ ասում եմ, որ պարզապես քրիստոնյա եմ, և մեր եկեղեցին որևէ ուղղության չի պատկանում, որևէ անուն չունի, երբ «մեր եկեղեցին այսպես է ասում» ասելու փոխարեն ասում եմ .«Սուրբ Գիրքն այսպես է ասում»: Նման դեպքերում միշտ հետաքրքրվում եմ, թե ինչ անուն է ունեցել, օրինակ, Կորնթոսում գտնվող եկեղեցին, կամ ինչ ուղղության առաջնորդ էր Պողոս առաքյալը, կամ որ եկեղեցուց էր Տիմոթեոսը՝ լուսավորչակա՞ն, կաթոլի՞կ, մկրտակա՞ն, հոգեգալստակա՞ն... Իսկ Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը հավաքվող եկեղեցին ո՞ր հարանվանությանն էր պատկանում: Քննեք Նոր Կտակարանի 27 գրքերը և ցույց տվեք, թե երբ և որտեղ Տերը պատվիրեց կրոնական ուղղություն հիմնել և եկեղեցին վերածել կազմակերպության: Իշխող կրոնի կողմից «աղանդի առաջնորդ» համարվող Պողոս առաքյալը պարզապես քրիստոնյա էր և առաջնորդում էր ոչ թե որևէ .... ական եկեղեցի, այլ Քրիստոսի Եկեղեցին: «Աղանդը իշխող եկեղեցու ուսմունքից շեղվող կրոնական ուսմունքն է»: Իսկ ի՞նչ է կոչվում Քրիստոսի ողջամիտ վարդապետությունից շեղվող, Աստվածաշնչի 66 գրքերում չնշված ուսմունքներ քարոզող, ինքնահնար, ոչ սուրբգրային սովորույթներ ունեցող «եկեղեցին»: Քրիստոսի երկրային կյանքի ժամանակ ո՞րն էր իշխող կրոնական դավանանքը: Փարիսեցիությունը: Ովքե՞ր սպանեցին Հակոբոսին, բանտարկեցին Պետրոսին, սարսափում էին, երբ Քրիստոսի Անունով քարոզում և գործում էին: Դարձյալ իշխող կրոնի ներկայացուցիչները: Իսկ նրանց չհետևողները բնականաբար կոչվում էին «աղանդավոր»: Բայց նրանք համարձակություն ունեին ասելու. «Առավել Աստծուն է պետք հնազանդվել քան մարդկանց» (Գործք 5:29): Սիրելիներ, աղոթում եմ, որ դուք էլ կարողանաք նույնն ասել, որ Աստծո Խոսքը լինի ձեզ համար միակ Հեղինակությունը: Իսկ նրանց, ովքեր իմ բլոգում կրոնական քարոզչություն են փնտրում, պետք է հիասթափեցնեմ. այս բլոգը որևէ կրոնական ուղղության քարոզչության համար չի ստեղծված, այլ Աստծո փառքի և Իր զավակների հոգևոր շինության համար: Իմ բանաստեղծություններում չեն քարոզվում հարանվանական ուսմունքներ, այլ դրանք քաջալերում են Աստծո Խոսքը սիրողներին, հատկապես երիտասարդներին, որոնք իրենց կյանքը Տիրոջն են նվիրել: Ես կարող եմ սաղմոսերգուի հետ կրկնել. «Շարադրածս Թագավորի համար է» (Սաղմոս 45:1):

Քրիստոսի Եկեղեցու մի մասնիկ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Հռիփսիմե Մկրտչյան
Անցած հարցման արդյունքները՝ Եկեղեցու հափշտակությունը
Անցած հարցման թեման Եկեղեցու հափշտակությունն էր՝ հավատու՞մ եք, որ Եկեղեցու հափշտակությունը մոտ է:
Այս անգամ էլ պատասխանի չորս տարբերակ կար:
1. Այո, բոլոր նշանները ցույց են տալիս, որ Հիսուսը շուտով գալիս է:
2. Ոչ, դեռ շատ կա
3. Չգիտեմ
4. Իսկ ի՞նչ է Եկեղեցու հափշտակությունը
Ենթադրում եմ, որ պատասխանողների մեծ մասը Քրիստոսի վերադարձին սպասող քրիստոնյաներ են եղել, որովհետև 87%-ը ընտրել էր առաջին տարբերակը, իսկ 13-ը՝ երկրորդ: Թեև մեծամասնությունը պատասխանել էր, որ հավատում է, թե մոտ է Տիրոջ վերադարձը, դժվար է ասել, որ այսօր Աստծո ժողովուրդը սպասում է Քրիստոսի երկրորդ գալստին: Հիշեցի մի եղբոր քարոզը, որի ժամանակ նա վկայակոչեց Մատթ.24:44 համարը և ասաց, որ Տիրոջ վերադարձը իրոք շատ մոտ է, որովհետև հիմա է այն ժամանակը, երբ մարդիկ չեն սպասում: Հիմա առաջվա նման շատ չի քարոզվում դրա վերաբերյալ, սպասողական վիճակ չի նկատվում քրիստոնյաների մեջ: Բայց Նրա ճշմարիտ զավակները սպասում են Նրան և պատրաստ կլինեն այն փառավոր օրը:
Սիրելիներ, դուք, որ ամեն բանից ավելի սպասում եք հափշտակությանը, քաջալերվեք և ցնծությամբ ասեք. «Մարանաթա. Տերը գալիս է»: Մեր պանդխտության օրերը մոտենում են ավարտին, շուտով տուն ենք գնալու: Չմոռանանք այն թանկագին խոստումը, որը Նրան սպասողներ համար է: «Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ ամպերով օդի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք» (1 Թես. 5:17) :
Պողոս առաքյալի հետ մաղթում եմ, որ ոչ մի շնորհքի պակասություն չունենաք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը սպասելով (1 Կորնթ.1:7):

Նրան սպասող՝ Հռիփսիմե
Ярлыки:
Հարցումների արդյունքները
понедельник, 1 июня 2009 г.
Արտասովոր Գրադարանը
Մի հրաշալի Գրադարան ունեմ.
Թագավորաց Թագավորից նվեր է ինձ տրվել,
Ուր որ գնամ, կարող եմ հետս տանել,
Ամեն ժամանակ կարող եմ դրանից օգտվել:
66 գիրք կա իմ գրադարանում,
Որոնք գրվել են հազարամյակների ընթացքում,
Ամեն հարցի պատասխանը կա այդ գրքերում,
Այդ զարմանահրաշ գրադարանը միշտ ինձ մոտ եմ պահում:
Գրադարանն ունի երկու մեծ դարակ,
Առաջին դարակում կա 39 գիրք՝
Թագավորի Օրենսգրքի հնգահատորյակը,
Հավաստի և գեղեցիկ պատմությունների 12 գրքեր,
Ընտիր պոեզիայի հինգ հատորները,
Ապագայի կանխատեսումով 17 գրքեր:
27 գիրք կա երկրորդ դարակում՝
Թագավորի արտասովոր կյանքի քառահատորյակը,
Մի գիրք էլ Նրա զավակների գործերի մասին,
Կան նաև 21 հրաշալի նամակներ,
Մի Գիրք էլ, որ պատմում է ճշգրիտ կերպով,
Թե ինչեր են լինելու շուտով:
Այս Գրադարանում ամեն բան կարող եմ գտնել՝
Ասույթներ իմաստուն, բարի խորհուրդներ,
Ամեն ինչի մասին տեղեկատու գրքեր,
Թագավորի պալատի վարվելակերպի կանոնները
Ու նաև ուղեցույց հայրենիքս գնալու:
Արտասովոր ու հրաշալի այս Գրադարանը
Դնում եմ սեղանիս վրա, պայուսակիս մեջ,
Իսկ գրքերում գրված խոսքերը դնում եմ
Դրանց համար նախատեսված պահեստում՝ սրտիս մեջ:
вторник, 26 мая 2009 г.
Օրհնվա՞ծ ես արդյոք
Եթե ունես գոնե մեկ Աստվածաշունչ, ուրեմն մեծապես օրհնված ես: Աշխարհի բնակչության 1/3-ը ոչ մի հատ չունի:
Եթե այսօր արթնացար ավելի առողջ, քան հիվանդ, ուրեմն ավելի օրհնված ես, քան այն մեկ միլիոն մարդիկ, որոնք չեն ապրի մինչև այս շաբաթվա վերջը:
Եթե երբեք չես ապրել պատերազմի սարսափը, բանտի մենությունը, սովամահության վտանգը, դու ավելի երջանիկ ես աշխարհում ապրող 500 միլիոն մարդուց:
Եթե կարող ես եկեղեցի գնալ առանց վախի, առանց մահվան սպառնալիքի, ձերբակալվելու վտանգի, դու ավելի երջանիկ ես, քան աշխարհում ապրող 3 բիլիոն մարդիկ:
Եթե հագիդ շոր ունես, սառնարանումդ՝ ուտելիք և տանիք՝ գլխիդ վերևում, ավելի հարուստ ես, քան աշխարհի բնակչության 75%-ը:
Եթե աղոթել ես երեկ և այսօր, ուրեմն դու այն հազվադեպ երջանիկներից ես, որոնք հավատում են, որ Աստված պատասխանում է աղոթքներին:
Եթե կարողացար կարդալ այս պատգամը, կրկնակի օրհնված ես. նախ որովհետև ինչ-որ մեկը մտածել է քո մասին, և հետո, ավելի երջանիկ ես աշխարհում ապրող 2 բիլիոն մարդկանցից, ովքեր ընդհանրապես կարդալ չգիտեն:
Եթե դու հավատում ես Հիսուսին որպես Աստծո Որդու և քո Փրկչի, դու օրհնված ես, որովհետև պատկանում ես աշխարհում ապրող մի աննշան փոքրամասնությանը:

Ձեր բոլոր հոգսերը Նրան հանձնեք
(1 Պետր.5:7):
Ինչ լավ է, սիրելի Հիսուս,
Որ չես պատվիրել Դու
Հոգսերս հանձնել որևէ մարդու,
Ինչ ուրախություն,
Որ ինձ համար ինքդ ես հոգ տանում,
Ինչ պատիվ, որ կարող եմ բերել հենց Քեզ
Հոգսերս ու խնդիրներս ամեն:
Քեզ, որ ունես ամեն իշխանություն
Ողջ երկրի վրա ու երկնքում (Մատթ.28:18,)
Որ անհնարը հնարավոր ես դարձնում (Մարկ.10:17),
Չեղած բանն արդեն կատարված համարում (Հռոմ.4:17):
Ուրեմն ունենալով այսպիսի առանձնաշնորհում,
Որ շատերը չունեն,
Ինչու՞ անհանգստանամ ու մտահոգվեմ,
Ինչքան տագնապներից զերծ կլինեի,
Եթե 1Պետր.5:7-ում գրվածը երբեք չմոռանայի:
понедельник, 25 мая 2009 г.
Հավատքի ասպարեզում վազել է պետք ոչ թե ... զբոսնել

Տե՛ր, Դու չես պատվիրել ասպարեզում զբոսնել,
Այլ վազել առանց առնելու դադար (1Կորնթ.9:24),
Կարո՞ղ եմ արդյոք վերջնագծին հասնել,
Առաջին մրցանակը կարո՞ղ եմ ստանալ:
Անընդհատ վազելուց մի՞թե չեմ թուլանա,
Չե՞ն լքի ուժերս կես ճանապարհին,
Ո՛չ, քանզի խոստացել ես ուժս նորոգել,
Եթե ապավինեմ Քեզ, երբեք չեմ հոգնի (Ես.40:31):
воскресенье, 17 мая 2009 г.
Զարթուցիչը չեմ անջատելու
«Հիմա ճիշտ ժամանակն է քնից զարթնելու» (Հռոմ.13:11)
Սա նախազգուշացում է ինձ համար. տեսնում եմ, որ մեր ժամանակներում թմրությունը նկատելի է շատ քրիստոնյաների մեջ (Փեսայի գալստից առաջ քնած են թե՛ իմաստուն, թե՛ հիմար կույսերը): Ինձ պատվիրված է արթնանալ, ոչ թե քննարկել, թե ինչու են ուրիշները քնած: Արթուն պետք է լինեմ մտքով, արթուն լինեմ աղոթքներում, որ թշնամին չմտնի Տիրոջ տաճարը և գողություն անի: Հիմա ճիշտ ժամանակն է քնից արթնանալու: Էվալդ Ֆրանկ եղբայրը գրել է իր շրջաբերական նամակներից մեկում. «Երբ լսում եք կեսգիշերային աղաղակը՝ արթնանալու կոչը, չպետք է շրջվեք մյուս կողքի վրա և շարունակեք քնել»: Մարմնավոր կյանքում հաճախ եմ այդպես արել. անջատել եմ հեռախոսի զարթուցիչը ու նորից քնել: Դա վատ է, բայց ավելի վատ է, եթե այդ անեմ հոգևոր կյանքում: Այժմ Սուրբ Գրքի «զարթուցիչը» հնչում է. չեմ անջատելու, ուզում եմ արթնանալ և կարգի բերել իմ ճրագը:
суббота, 2 мая 2009 г.
Կյանքս՝ Սաղմոսաց գիրք ու հիմա 55-րդ գլխում եմ
«Երանի թե աղավնու թևեր ունենայի...» (Սաղմոս 55:6):
Ուզում եմ, որ բոլոր խոսքերս լինեն սաղմոսներ, ու կյանքս լինի Սաղմոսաց գիրք, ուր Տերն է գրում ամեն գլուխն ու համարը: Եթե կյանքս Սաղմոսաց գիրքն է, ուրեմն ես հիմա 55-րդ գլխում եմ: Դավթի նման ասում եմ. «Երանի թե աղավնու թևեր ունենայի, որ թռչեի ու հանգիստ լինեի»: Ու՞ր փախչեմ, որտե՞ղ ապաստան գտնեմ սաստիկ փոթորիկներից: Ու սաղմոսերգուի հառաչանքն է դուրս գալիս իմ սրտից. «Թշնամին չի ինձ նախատողը, ու ինձ ատողը չէ հպարտացողը, այլ... դու՝ իմ բարեկամ ու իմ սրտակից. քեզ հետ քաղցր զրույցներ ենք ունեցել ու միասին Աստծո տուն ենք գնացել»: Ոչ, պետք չեն ինձ աղավնու թևեր, երկնային Աղավնին մխիթարություն ու խաղաղություն կբերի իմ սրտին, չեմ ուզում անապատ փախչել. անապատի փորձությանը հաղթողը հաղթություն կտա ինձ, Նա կթաքցնի ինձ Իր ներկայության մեջ: 55-րդ սաղմոսի հուսահատությունն ու ցավը ապրելուց հետո հիմա ժամանակն է կայացնելու վերջին համարում գրված որոշումը. «Սակայն ես Քեզ պիտի հուսամ»:

пятница, 1 мая 2009 г.
Աստծո Խոսքը հիշելու համար լավ հիշողություն պետք չէ
(Սաղմոս 119:9-16)
Աստծո Խոսքը հիշելու համար
Պետք չէ լավ հիշողություն,
Իմանալու համար, թե ինչ է պետք
Նորից կանգ եմ առնում իմ սիրած սաղմոսում:
Սաղմոսերգուն Աստծո Խոսքը չի մոռանում,
Որովհետև այդ Խոսքը սրտի մեջ է պահում,
Այդ Խոսքերի մասին է անընդհատ պատմում,
Տիրոջ կանոնների շուրջ խորհրդածում,
Նրա հրամաններով է միշտ ուրախանում:
Ուզում եմ Աստծո Խոսքը իմ սրտում պահել,
Այդ Խոսքը թող միշտ շուրթերիս հնչի,
Այդ Խոսքի մասին անընդհատ մտածել,

Այդ Խոսքը մեծագույն ուրախությունս լինի:
Այդպես Նրա Խոսքերը երբեք չեմ մոռանա,
Եթե նույնիսկ ամենավատ հիշողությունն ունեմ,
Նրա կանոններից ես չեմ հեռանա.
Այդ Խոսքերը հավիտյան իմ սրտի ցնծությունն են:
Կարդալով իմ սիրած սաղմոսը՝ նորից եմ համոզվում.
Աստծո Խոսքը հիշելու համար պետք չէ լավ հիշողություն,
Պարզապես պետք է Աստծո Խոսքը սիրել,
Թանկագին գանձի պես սրտում թաքցնել:

вторник, 28 апреля 2009 г.
Իմ մասին չարություն են խորհում, ես կանոններիդ մասին եմ մտածում

(Սաղմոս 119:23,24)
Իշխանները նստում ու չարախոսում են ինձ,
Իսկ ես նստում եմ Քո Խոսքի առջև,
Իմ մասին նրանք չարություն են խորհում,
Կանոններիդ մասին եմ մտածում անվերջ:
Ոչ ոք կողքիս չէ բացի Քեզանից,
Քո կանոններն են ինձ խորհդրատու,
Թեև մոռացված լինեմ ամենից,
Միշտ պիտի հիշեմ Խոսքերդ կենսատու:
Իշխանները նստում ու չարախոսում են ինձ,
Իսկ ես նստում եմ Քո Խոսքի առջև,
Իմ մասին նրանք չարություն են խորհում,
Կանոններիդ մասին եմ մտածում անվերջ:
Ոչ ոք կողքիս չէ բացի Քեզանից,
Քո կանոններն են ինձ խորհդրատու,
Թեև մոռացված լինեմ ամենից,
Միշտ պիտի հիշեմ Խոսքերդ կենսատու:
воскресенье, 26 апреля 2009 г.
Առակաց 20:22՝ հիշված պատվերը և մոռացված խոստումը
Թեև չեմ ասում, որ չարության փոխարեն պիտի հատուցեմ, այլ միշտ աղոթում եմ ինձ չարությամբ վերաբերվողների համար, այս հիշեցման կարիքը շատ ունեի, երբ Տերս անհատական պաշտամունքի ժամանակ ուշադրությունս հրավիրեց այս համարի վրա: Հատկապես կարիք ունեի հիշելու այս համարի երկրորդ մասը, որովհետև առաջինը չեմ մոռանում, թեև հաճախ շատ ջանքեր են պետք եղել, որ կատարեմ այդ պատվերը: Չարությանը չարությամբ պիտի չպատասխանեմ. սա հիշում եմ, մանավանդ որ Նոր Կտակարանում, հատկապես Լեռան քարոզում ու Պողոսի նամակներում հաճախ է հիշատակվում այդ պատվերը, բայց հաճախ եմ մոռանում խոստումը: Դա զարմանալի է, որովհետև հակված եմ ավելի շատ ուշադրություն դարձնելու խոստումներին ու պատվերները մոռանալու: Գոհանում եմ Տիրոջից, որ իմ տխրության պահին ուշադրությունս դարձրեց խոստումի վրա՝ Նա քեզ պիտի օգնի: Թագավորաց Թագավորը, տիեզերքի Արարիչն ու Տիրակալն է ինձ օգնելու, հոգ չէ, որ սիրելիներից շատերը կամ չեն ուզում օգնել կամ էլ չեն կարող: Իմ Տերը և՛ կարող է, և՛ ուզում է:
Երբ իմ հանդեպ չարություն են անում, ես
1. Մի բան պիտի չանեմ՝ չարությամբ պիտի չպատասխանեմ:
2. Մի բան էլ պիտի անեմ՝ Տիրոջը պիտի սպասեմ:
Ալելուիա, ինչ երջանկություն, որ երրորդ քայլը ես չեմ անելու, այլ Իմ Տերը՝ Նա ինձ օգնելու է: Նա ինձ կօգնի խաղաղությունս վերականգնել, ինձ ատողներին սիրել (իսկ դա հնարավոր չէ առանց Տիրոջ օգնության), կօգնի դիմանալ, կօգնի Իրեն հաճելի կյանքով ապրել և սպասել այն փառավոր օրվան, երբ Նա Ինքն է արցունքներս սրբելու:
суббота, 25 апреля 2009 г.
Կոտրած սրտով
(Սաղմոս 34:18)
Երբեմն կոտրած սրտով մտածում եմ ես,
Որ Դու, Տեր, հեռու ես ինձանից,
Բայց Քո Խոսքը ճիշտ հակառակն է ասում.
«Մոտ է Տերը սրտով կոտրածներին»:
Տեր, ոչ մի սխալ չկա Քո գրած գրքում,
Հավիտյան է մնում այն, ինչ գրված է,
Որքան, որ հաստատ է, որ սիրտս կոտրած է,
Նույնքան հաստատ է, որ ինձ մոտ ես Դու:
Երբեմն կոտրած սրտով մտածում եմ ես,
Որ Դու, Տեր, հեռու ես ինձանից,
Բայց Քո Խոսքը ճիշտ հակառակն է ասում.
«Մոտ է Տերը սրտով կոտրածներին»:
Տեր, ոչ մի սխալ չկա Քո գրած գրքում,
Հավիտյան է մնում այն, ինչ գրված է,
Որքան, որ հաստատ է, որ սիրտս կոտրած է,
Նույնքան հաստատ է, որ ինձ մոտ ես Դու:
Ярлыки:
Իմ բանաստեղծությունները (ապրիլ)
пятница, 24 апреля 2009 г.
Աղոթքի առանձնաշնորհումը
Մի սքանչելի առանձնաշնորհում է ինձ տրված,
Արքային ամեն օր հանդիպելու պատիվ է ինձ շնորհված,
Ինձ երբեք չի ասում. «Զբաղված եմ, հետո արի»,
Երբեք հետ չի ուղարկում, ինձ համար միշտ ժամանակ ունի:
Նրա ընդունարանը բաց է ինձ համար
Շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ,
Ուրախությամբ է Նա միշտ սպասում իմ գալուն,
Տիեզերքի Արարիչն ինձանից երբեք չի ձանձրանում:
Արքային ամեն օր հանդիպելու պատիվ է ինձ շնորհված,
Ինձ երբեք չի ասում. «Զբաղված եմ, հետո արի»,
Երբեք հետ չի ուղարկում, ինձ համար միշտ ժամանակ ունի:
Նրա ընդունարանը բաց է ինձ համար
Շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ,
Ուրախությամբ է Նա միշտ սպասում իմ գալուն,
Տիեզերքի Արարիչն ինձանից երբեք չի ձանձրանում:
Ярлыки:
Իմ բանաստեղծությունները (ապրիլ)
четверг, 23 апреля 2009 г.
Ուզում եմ մնալ ութերորդ գլխում

(Հռոմ.8:1)
Տեր, ես չեմ ուզում նորից հայտնվել
Հռոմեացիս յոթերորդ գլխում,
Թող այևս երբեք չասեմ.
«Ինչ խղճալի մարդ եմ ես»:
Քանզի օրենքը Քո Հոգու և Կյանքի
Ազատել է ինձ օրենքից մեղքի,
Եվ չկա այլևս դատապարտություն
Նրանց համար, որ Քո Հոգով են քայլում.
Տեր, օգնիր ինձ մնալ ութերորդ գլխում:
Տեր, ես չեմ ուզում նորից հայտնվել
Հռոմեացիս յոթերորդ գլխում,
Թող այևս երբեք չասեմ.
«Ինչ խղճալի մարդ եմ ես»:
Քանզի օրենքը Քո Հոգու և Կյանքի
Ազատել է ինձ օրենքից մեղքի,
Եվ չկա այլևս դատապարտություն
Նրանց համար, որ Քո Հոգով են քայլում.
Տեր, օգնիր ինձ մնալ ութերորդ գլխում:
Ярлыки:
Իմ բանաստեղծությունները (ապրիլ)
Подписаться на:
Сообщения (Atom)