Показаны сообщения с ярлыком Իմ սուրբգրային խորհրդածությունները (2012). Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ սուրբգրային խորհրդածությունները (2012). Показать все сообщения

среда, 19 сентября 2018 г.

Աղոթքի սիրտ




«Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո խնդրանքը»: Ես աղոթեցի երկնքի Աստծուն» (Նեեմիա 2:4):

Երկրային թագավորին իր խնդրանքը հայտնելուց առաջ Նեեմիան երկնքի Թագավորին խնդրանք մատուցեց: Նա լռությամբ կարճ աղոթք արեց: Աղոթքի ձայնը ոչ ոք չլսեց, բայց բայց երկնքում աղոթքը լսվեց: Գուցե այդ աղոթքը վայրկյաններ տևեց, այնպես որ Արտաշես թագավորը չնկատեց, որ Նեեմիան անմիջապես չպատասխանեց, բայց այդ կարճ աղոթքը անմիջապես պատասխանվեց: Նա ամիսներ էր աղոթել Երուսաղեմի վերականգնման համար, ու թագավորի հարցը իր աղոթքի պատասխանն էր, բայց նա ավելորդ չհամարեց ևս մեկ կարճ աղոթքով դիմելու Աստծուն: Այդ պահին նա չէր կարող առանձնանալ աղոթքի համար, բայց նա հենց գործը կատարելիս՝ գինին մատուցելիս, լուռ աղոթեց: Աղոթքի տեղ և ժամանակ չուներ, բայց աղոթքի սիրտ ուներ: Ես էլ եմ ուզում այդպիսի աղոթքի կյանք: Աղոթքի համար նախատեսված ժամերից բացի նաև օրվա ընթացքում, գործերս անելիս լուռ, կարճ աղոթքներով դիմեմ Տիրոջս: Թագավորաց Թագավորի հետ զրուցելու համար տեղ և ժամանակ ունենալը պարտադիր չէ,  այլ աղոթքի հոգի: Սենյակումս ծնկաչոք  արված աղոթքս պատասխանվում է ճիշտ այնպես, ինչպես ծնկաչոք հատակը լվանալիս արված աղոթքը: Կարևորը աղոթքի սիրտ ունենալն է:
Իմ օրագրից, Սեպտեմբերի 19, 2012

среда, 12 декабря 2012 г.

Բերիայի հավատացյալների պես





«Ամեն օր քննում էին Գրքերը, թե իրո՞ք սա այսպես է» (Գործք 17:11):

Միշտ մտածել եմ, որ եթե ամեն քրիստոնյա, ամեն քարոզիչ վարվեր Բերիայի հավատացյալների նման, հարանվանություններ չէին լինի, քրիստոնյաների միջև տարաձայնություններ չէին լինի:
Փառք Աստծուն, որ այսօր էլ կան Աստծո զավակներ, որոնք վարվում են Բերիայի հավատացյալների նման՝ ամեն օր քննում են Սուրբ Գիրքը, ամեն բան ստուգում են Աստծո Խոսքով, ու ես ուզում եմ մինչև վերջ մնալ նրանց շարքում:
Սուրբ Գրքով պիտի քննեմ ոչ միայն իմ լսած ամեն քարոզ, իմ կարդացած ամեն գիրք, այլև իմ ասած ամեն խոսքը, իմ կատարած ամեն գործ, իմ բոլոր մտածմունքները: Ամեն  բան պիտի քննեմ, տեսնեմ՝ համապատասխանում է Աստծո Խոսքին: Բերիայի հավատացյալները չունեին Նոր Կտակարանը, չունեին համաբարբառ, խաչաձև հղումներ, սուրբգրային համարների և բառերի որոնման ծրագրեր, բայց սերտում էին Աստծո Խոսքը ջանասիրությամբ, ոչ թե շաբաթը 1-2 անգամ, այլ ամեն օր: Այդ ամենն ունենալը լավ է, բայց ամենակարևորն է ունենալ այն, ինչ Բերիայի հավատացյալներն ունեին՝ սեր Աստծո Խոսքի հանդեպ. Աստծո Խոսքը իմանալու ու կատարելու փափագ:
22.12.12

воскресенье, 29 апреля 2012 г.

Իմ «երգի ուսուցիչները»


«Նրանց մոտ երկնքի թռչուններն են բնակվում, որոնք երգում են ճյուղերի միջից»
 (Սաղմոս 104:12):
Առակաց գրքում ինձ համար ուսուցիչներ գտա` մրջյունները, որոնք սովորեցնում են աշխատասիրություն, ճագարները, որոնք տկար լինելով իմաստությամբ են վարվում` ապահովություն փնտրելով վեմերի մեջ, մորեխները, որոնք միաբանություն են սովորեցնում և այլն: Բնության գեղեցիկ նկարագրությամբ այս սաղմոսում էլ «ուսուցիչներ» գտա` ճյուղերին նստած  թռչունները, որոնք երգում են:
Նրանցից դաս ունեմ սովորելու. թռչունները երգում են նաև ձմռան ցրտին, երբ ձյունով ծածկված է ամեն բան և դժվար է կերակուր գտնելը: Ճնճղուկների անհոգ ճռվողյունը հանդիմանում է ինձ, երբ դժվարությունների և նեղությունների մեջ լռում է փառաբանության երգը հոգուս մեջ: Նրանցից սովորեմ խաղաղություն, սովորեմ գոհանալ ամեն վիճակի մեջ, սովորեմ մշտապես երգել:
Սաղմոսերգուն, որը լսում էր թռչունների երգը, ինքն էլ ճիշտ որոշում էր կայացրել. «Տիրոջն եմ երգելու ամբողջ կյանքիս մեջ, Աստծուս փառքն եմ երգելու, քանի դեռ կամ» (Սաղմոս 104:33):
Նա չասաց. «Երգելու եմ, քանի դեռ ոււրախ եմ, քանի դեռ առողջ եմ, քանի դեռ խնդիրներ ու մտահոգություններ չունեմ…», այլ «Աստծուս փառքն եմ երգելու քանի դեռ կամ»:  Ես կամ, ապրում եմ, ուրեմն նայեմ «երգի ուսուցիչ» թռչուններին և կայացնեմ այս որոշումը. «Տիրոջն եմ երգելու ամբողջ կյանքիս մեջ…»:
03.03.2012

четверг, 26 января 2012 г.

Երբ չգիտեմ, թե ինչ եմ խնդրում


«Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում» (Մատթ. 20:22):

Հովհաննեսին և Հակոբոսին ուղղված խոսքերը Տերը ինձ էլ է ասում. «Դու չգիտես, թե ինչ ես խնդրում»: Բազմիցս տեսել եմ, որ չգիտեի, թե ինչ եմ խնդրում և  փառք Տիրոջս ով գիտեր, թե ինչ եմ խնդրում ու դրա համար չտվեց խնդրածս:  Երբ Տերն աղոթքներիս  «ոչ» է ասում, հաստատ իմանամ, որ ես չգիտեի, թե ինչ եմ խնդրում:
Ինչ լավ է, որ իմ որոշ աղոթքներ դրական պատասխան չեն ստացել: