среда, 28 июля 2021 г.

Իմաստունների հետ քայլողը իմաստուն կլինի. Առակաց 13:20-ի շուրջ խորհրդածություններս տարբեր տարիներին

 Այսօր կարդում էի անցած 13 տարիների՝ այս ամսաթվի բոլոր խորհդածություններս: Երբ կարդացի 2015 թվականի հուլիսի 28-ի խորհրդածությունը, տեսա, որ նույն համարի շուրջ խորհրդածություններ կան օրագրումս նաև այլ տարիներին: Միշտ հետաքրքիր և հաճելի է կարդալ հին գրառումները: Եթե ուզում եք, եկեք  միասին կարդանք:  

«Իմաստունների հետ քայլողն իմաստուն կլինի, իսկ անմիտներին ընկերացողը կկործանվի» (Առակաց 13:20):


Ահա նորից հաստատվում է, թե ինչքան կարևոր է, թե ում հետ ես հաղորդակցվում, բարեկամություն անում: Ընկերներին պետք է իմաստությամբ ընտրել, եթե ուզում ես իմաստուն լինել: Եթե  բարեկամություն եմ անում Աստծուն սիրողների, սրբությունը գնահատողների հետ, առաջին հերթին դա վկայում է այն մասին, որ ես էլ սիրում եմ Աստծուն և գնահատում եմ սրբությունը, երկրորդ՝ դա ինձ կօգնի էլ ավելի առաջ գնալ սրբացման մեջ: Իմ լավագույն ընկերուհուն երբեք չեմ տեսել, բայց նա Աստծո Խոսքը սիրող, սուրբ կյանքով ապրող, Տիրոջով ուրախացող քույրիկ է, ով ինձ համար օրհնություն է և իր կյանքով ու խոսքերով քաջալերում է ինձ ապրել Տիրոջս համար; Շատ եմ գոհանում Տիրոջից Սառա Աննայի համար:

Եթե սուրբերի հետ բարեկամությունն օգտակար է, որքան ավելի՝ Ամենասուրբի հետ բարեկամությունը, եթե իմաստունների հետ քայլելն իմաստուն է դարձնում, որքան ավելի, երբ քայլում ես Նրա հետ, ով Իմաստությունն է:

Ուրեմն ավելի շատ ժամանակ տրամադրեմ աղոթքին և սուրգրային խորհրդածությանը:

Իմ օրագրից. Փետրվարի 15, 2009 



Հայտնի ասույթը՝ ՙԱսա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու՚, ճիշտ է, որովհետև համապատասխանում է այս սուրբգրային համարին: Նա, ով ուզում է իմաստություն ունենալ, պետք է իմաստուն ընկերներ ունենա: Իմաստուն ընկերը կարող է բարձրագույն կրթություն չունենալ, բայց կրթված է Աստծո Խոսքով: Նա ունի ամենակարևոր բանը՝ Աստծո վախը, որն էլ հեռու է պահում մեղքից:

Իմաստունը խոնարհ է, իմաստուն խրատ տվող և ընդունող, Աստծո Խոսքը սիրող, մեղքն ատող, Աստծո պատվիրաններին հնազանդվող, Աստծո փառքի համար ուրախությամբ ծառայող:

Եթե ունեմ ընկերուհի, որն Աստծո Խոսքի շուրջ է խոսում, իր կյանքով բարի օրինակ է ցույց տալիս, իմաստուն խորհուրդներ է տալիս, ես էլ նրա  նման կլինեմ:

Անվայել բառերով խոսող, քննադատող, ծաղրող ընկերուհի ունեցողը չի սովորի Աստծուն հաճելի ձևով խոսել: Սրբությունը սիրողի հետ ընկերություն անողը ինքն էլ առաջ կգնա սրբացման մեջ:

Հնարավոր չէ հոգևոր կյանքում աճել, եթե քեզ շրջապատում ես աշխարհասեր մարդկանցով: Աստծո Խոսքը պահողը ընկեր է ընտրում Աստծո Խոսքը պահողներին. այդպես էր իր ընկերներին ընտրում իմ սիրած սաղմոսի հեղինակը. ՙԸնկերություն արեցի բոլոր նրանց հետ, ովքեր ակնածում են Քեզնից ու պահում են Քո պատվիրանները՚ (Սաղմոս 119:63): Ուրեմն ընկերուհիներս պետք է լինեն Աստծո աղջիկները:

Անմիտի հետ չպետք է ընկերանալ: Անմիտը Աստծո վախը չունի, խրատ չի ընդունում, լավ օրինակ չի կարող ցույց տալ, իմաստուն խորհուրդ չի տալիս: Այդպիսի մարդու հետ ընկերացողը կկործանվի:

Բացի իմաստուն ընկերներից, ընտրել եմ նաև ամենաիմաստուն Ընկերոջը՝ իմ Տեր Հիսուսին, ում հետ քայլելով իմաստուն կդառնամ:

Իմ օրագրից. Հուլիսի 28, 2015,



Կարևոր հիշեցում այն մասին, թե ինչքան կարևոր է ճիշտ ընտրությունը, երբ ընկերներ ես ընտրում: Եթե իմաստությունն ես ընտրել, իմաստուն ընկերներ կընտրես: Եթե չես ուզում կործանվել, անմիտների հետ չես ընկերանա: Գրված չէ՝ կրթվածների հետ ընկերացողը կրթված կդառնա, գրված չէ՝ կկործանվի կրթություն չունեցողների հետ ընկերացողը:

Իմաստունն ունի Աստծո վախը, խոնարհ է իմաստուն խրատ տվող և ընդունող, սրբություն սիրող, Աստծո Խոսքին հնազանդվող:

Եթե ուզում եմ ավելի լավ աղոթքի կյանք ունենալ, բացի աղոթքի սովորություն ձեռք բերելուց և աղոթքի հոգի խնդրելուց, նաև փնտրեմ աղոթող ընկերուհիներ:

Տիրոջից գոհանում եմ իմ կյանքում ներկա Աստծո դուստրերի համար:

Իմաստունների հետ ընկերությունը Տիրոջից տրված թանկ նվեր է:

Իմ օրագրից. Մարտի 2, 2019



 Եթե քայլում ես մեկի հետ, կհասնես նույն տեղը, ուր նա է  գնում: Հնարավոր չէ, որ երկու հոգի միասին քայլեն, բայց մեկը մի տեղ հասնի, մյուսը՝ այլ տեղ: Անմիտը Աստծո վախը չունեցող, Աստծո Խոսքին չհնազանդվող մարդ է, նա գնում է դեպի կործանում, նրա հետ քայլողը նույնպես կգնա դեպի կործանում: Իմաստունները գնում են դեպի կատարյալ սրբություն, նրանց հետ քայլողը նույնպես այնտեղ կգնա: Ուրախ եմ և Տիրոջից շնորհակալ իմ կյանքում եղած իմաստուն քույրերի համար:

Իմ օրագրից. Հունիսի 29, 2020


Սիրելի Աստծո դուստր, եթե դու փափագում ես պատրաստ լինել Քրիստոսի գալստին, ամեն օր Աստծո Խոսքի գանձերն ես փնտրում, ջանում ես ունենալ ավելի լավ աղոթքի կյանք, փափագում ես առաջ գնալ սրբացման մեջ, ավելի շատ առիթ ունենալ Նրան ծառայելու, և կուզեիր ունենալ ևս մեկ ընկերուհի, որը նույն փափագներն ունի, գրիր մեկնաբանություն կամ նամակ գրիր  իմ էլ. փոստին՝ sisterhripsime@mail.ru 

Ես ուրախ կլինեմ իմ ընկերուհիների մեջ ունենալ ևս մեկ «Մարիամ Բեթանացի» քույրիկ: ☺


среда, 21 июля 2021 г.

Աղոթք լսող

 


(Սաղմոս 65:2)

Դու աղոթք  լսողն ես.

Թող լինեմ աղոթք սիրող,

Դու աղոթքին սպասողն ես,

Ես՝ աղոթքի շտապող:

Շնորհաց գահին նստողն ես,

Ես՝ գահիդ մոտ վազող,

Ուրախանում ես իմ աղոթքով,

Աղոթում եմ ես բերկրանքով:

Աղոթք լսելուց չես ձանձրանում,

Թող չհոգնեմ աղոթելուց,

Աղոթքի զենքն ես տվել,

Չեմ դադարի պայքարելուց:

Դու աղոթքի լսողն ես.

Ես՝ Քո հրավերը լսող.

Իմ մասին հոգ տանողն ես,

Ես՝ հոգսերս Քեզ հանձնող:

Համբերությամբ ես միշտ լսում,

Ամեն բան Քեզ եմ պատմում,

Գաղտնիքներ ես ինձ հայտնում,

Ոտքերիդ մոտ եմ նստում:

Քեզ մոտ եկողին Դու դուրս չես հանում,

Վստահությամբ եմ գահիդ մոտենում,

Թանկագին խոստումներ ես տալիս,

Խոստումներդ ստանալու եմ գալիս:

Աղոթքս համարում ես խունկ անուշահոտ,

Մշտական այցելու եմ շնորհաց գահիդ մոտ:

 

Ապրիլի 21, 2021

вторник, 20 июля 2021 г.

Երբ սատանան քարոզում է Ավետարանը

 

«Սա Պողոսի և մեր ետևից ընկած աղաղակում էր և ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծո ծառաներն են, որ մեզ ցույց են տալիս փրկության ճանապարհը» (Գործք 16:17):

Տարօրինակ տեսարան է. սատանան քարոզում է Ավետարանը, նրա աղախինը հաստատում է Ավետարանի ճշմարիտ քարոզիչների ասածները և ասում բացարձակ ճշմարտությունը՝ Պողոսն ու Շիղան իրոք Բարձրյալ Աստծո ծառաներն են և ցույց են տալիս փրկության ճանապարհը: Մի՞թե սատանան ուզում է, որ մարդիկ գտնեն փրկության ճանապարհը, հավատան Պողոսի ու Շիղայի խոսքերին: Մի՞թե խավարի իշխանն աջակցում է նրանց, ովքեր ջանում են քանդել խավարի իշխանությունը: Ո՛չ, իհարկե: Թեև գուշակ, դիվահար աղջիկը ասում էր ճշմարտությունը, նա ներշնչված էր սատանայից, ոչ թե Սուրբ Հոգուց: Սատանան ավելի վտանգավոր է, երբ քարոզում է Ավետարանը, քան երբ կռվում է Ավետարանի դեմ: Եթե Պողոսը զանազանության պարգև չունենար, գուցե խաբվեր և մտածեր, որ աղջիկն իրենց աջակցում է: Իրականում սատանան ուզում էր, որ մարդիկ հավատան, որ Պողոսը, Շիղան և դիվահար աղջիկը միաբան են, նույն նպատակն ունեն: Ո՞վ կվստահի Ավետարանի քարոզչին, որը համագործակցում է գուշակության ոգով բռնված աղջկա հետ, սատանայի աղախնի հետ: Պողոսի խոսքով դիվահար աղջիկն ազատագրվեց, և սատանան փոխեց ռազմավարությունը՝ բանտարկել և ծեծել տվեց Ավետարանի քարոզիչներին: Երբ ամբարիշտն  արդարացնում է Աստվածաշնչում նշված այն բաները, որոնք Աստծո Խոսքն անվանում է գարշելի, բայց նաև խոսքեր է կարդում Աստվածաշնչից, մի՞թե աջակցում է Ավետարանի քարոզչությանը. ո՛չ, նա մտածված խանգարում է Աստծո Խոսքին:  Եթե ամբարիշտն ու Ավետարանի քարոզիչները միաբան են, ո՞վ կվստահի այդ քարոզիչներին: Իսկ զանազանելու կարողություն չունեցողները, Աստծո Խոսքը չիմացողները սատանայի ծառային կարող են Աստծո ծառա համարել միայն նրա համար, որ Աստվածաշնչից խոսքեր է կարդում: Նրանք չեն հիշում, որ անապատում Հիսուսի փորձության ժամանակ սատանան մեջբերում արեց 91-րդ սաղմոսից:

Աստծո Խոսքի թշնամին քնած չէ, նա կարող է իր ծառաներին ուղարկել Աստվածաշունչը ձեռքին:

Իմ օրագրից, Հունիսի 29, 2021


понедельник, 12 июля 2021 г.

One thing


 I worry about a lot of things,

But only ONE THING is needed: (Luke 10:42)

I will choose the good portion;

I will listen to Your words sitting at Your feet.

I ask you so many things,

But I should ask and desire ONE THING (Psalm 27: 4)

To dwell in Your house all the days of my life,

To behold your beauty, to seek Your face.

I don’t know many things that I would like to know

But I know ONE THING. (John 9:25)

I was blind, You opened my eyes,

I see the wonders of your word now.

Many things occupy my life,

But I must do this ONE THING (Phil. 3:13)

Forgetting those things which are behind,

I will press toward the mark for the prize of Your high calling.

When I think I have kept all your commendments

Tell me, what is the ONE THING I lack (Mark 10:21),

I will joyfully do that ONE THING,

I will not go away grieving.

Thank you because not ONE THING has failed of all the good things

Which You spoke to me, (Joshua 23:14)

And now I need ONE THING: to hear Your word,

I desire ONE THING; to dwell in Your house,

I have to do ONE THING; run forward without looking back,

I know ONE THING; I was blind, now I see,

Do I lack ONE THING?

Help me do it.

 By Hripsime Mkrchyan

Translated from Armenian