четверг, 25 марта 2021 г.

Սամուելին դուր չեկավ, Սամուելն աղոթեց

 


«Սակայն Սամուելին դուր չեկավ, երբ ասացին. «Մեզ մի թագավոր տուր, որ մեզ համար դատավորություն անի»: Սամուելը Տիրոջն աղոթեց» (1 Թագավորաց 8:6):

Այս համարում ուշադրությունս գրավեցին այս երկու նախադասությունները՝  «Սամուելին դուր չեկավ» և «Սամուելն աղոթեց»:

Իսրայելի պահանջը սխալ էր, բնական էր, որ դա դուր չէր գա Աստծո մարդուն: Նա դա ուրիշներին չպատմեց, այլ Աստծուն: Մեր կյանքում կարող են լինել շատ բաներ,  որոնք մեզ դուր չեն գալիս: Լավ է, որ կա վստահելի Մեկը, ում կարող ենք դրանք պատմել: Եթե ուրիշներին պատմենք, կամ չեն հասկանա, կամ չեն կարողանա օգնել, չեն կարողանա ճիշտ լուծում տալ: Իսկ Տերը գիտի բոլոր մանրամասները, որոնք մենք չգիտենք, գիտի, թե ինչ լուծում տա, Իր համար անհնարին ոչինչ չկա:

Տիրոջը դուր է գալիս, երբ մենք մեզ դուր չեկած բաներն Իրեն ենք պատմում:

Թող ինձ համար էլ նույնն ասվի. «Հռիփսիմեին դա դուր չեկավ, Հռիփսիմեն Տիրոջն աղոթեց»:

Իմ օրագրից, մարտի 22, 2021