«Եկեք գնանք Տիրոջ առաջ աղոթք անելու և Զորաց Տիրոջը խնդրելու. ես էլ եմ գալիս» (Զաքարիա 8:21):
Ամեն մարդ,
որ նախասահմանված է փրկության համար, երբ տեսնում է Հիսուսի մոտ գնացողներին, լսում
է փրկության հրավերը, ասում է. «Ես էլ եմ գալիս»: Ամեն մարդ, որ փափագում է Տիրոջը ծառայել, երբ
տեսնում է Նրա այգում աշխատողներին, ասում է. «Ես
էլ եմ գալիս»: Ամեն Աստծո զավակ, որ փափագում
է Աստծո ներկայությունը, երբ տեսնում է աղոթողներին, ասում է. «Ես էլ եմ գալիս»:
Ամեն մարդ որ ծարավ է Աստծո Խոսքին, Նրա Խոսքը կարդացողներին տեսնելով, ասում է. «Ես էլ եմ գալիս»:
Տեր, ինձ
պատրաստիր Քո գալստին: Երբ գաս տանելու Քո ժողովրդին, ես էլ եմ գալիս:
Իմ օրագրից,
նոյեմբերի 23, 2016
Комментариев нет:
Отправить комментарий