«Իսկ երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները
լսեցին, թե սամարացիներն ընդունել են Աստծո Խոսքը, Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին
նրանց մոտ, որոնք գնալով աղոթեցին նրանց համար, որ Սուրբ Հոգին ստանան՚ (Գործք
8:14, 15):
Տեսնես՝ Հովհաննես առաքյալը Սամարիա գնալիս
հիշե՞ց, որ մի ժամանակ ուզում էր աղոթեր, որ երկնքից կրակ իջներ ու սամարացիներին ոչնչացներ:
Հիմա գալիս է մեկ ուրիշ աղոթք անելու՝ որ սամարացիները ստանան Սուրբ Հոգին: Նա ուրախացել
էր նրանց ապաշխարության լուրով, լսել էր, որ նրանք ընդունել են Աստծո Խոսքը, Պետրոսի
հետ եկավ աղոթելու, որ ստանան Սուրբ Հոգին: Առանց Սուրբ Հոգու չկա սրբացում, հաղթական
կյանք, արդյունավետ ծառայություն: Նրանք չաղոթեցին, որ երկնքից
կրակ գա, սամարացիներին ոչնչացնի, այլ որ երկնքից Սուրբ
Հոգու կրակը գա, նրանց մեղքերը ոչնչացնի:
Այն ժամանակ Հիսուսը նրանց հանդիմանեց և
ասաց, որ սխալ հոգուց մղված են այդպիսի ցանկություն հայտնում, իսկ հիմա իրենք էլ լցված
էին ճիշտ Հոգով՝ Սուրբ Հոգով և ունեին ճիշտ ցանկություն, արեցին ճիշտ աղոթք՝ որ սամարացիներն
էլ նույն Հոգով լցվեն: Նրանց աղոթքը պատասխանվեց՝
սամարացիները Սուրբ Հոգին ստացան:
Պատկերացնում եմ, թե Հովհաննեսը ինչքան ուրախացավ, որ տարիներ
առաջ իր և Հակոբոսի արտահայտած սխալ ցանկությունը չիրականացավ:
Իմ օրագրից, հոկտեմբերի 5, 2020
Комментариев нет:
Отправить комментарий