среда, 13 августа 2025 г.

Պարսպից չեմ իջնելու


 

 (Նեեմիա 6:3)

Վերանորոգման աշխատանք եմ սկսել,

Սանաբաղատն ու Տուբիան ինձ չեն կարող շեղել,

Բազմիցս եմ նրանց հրավերը մերժել,

Մտադիր եմ աղոթքիս պարիսպը նորոգել:

 

Չեմ ուզում որ աշխատանքս դադարի,

Որովհետև մեծ գործով եմ զբաղված,

Ոչ մի հրավեր ինձ չի հրապուրի,

Աստծո գործին մասնակցելու եմ կանչված:

 

Գիտեմ, թշնամին փորձելու է  ինձ նորից կանչել

Բայց ես նույն պատասխանն եմ ամեն անգամ տալու,

«Չեմ իջնի իմ պարսպից, շարունակելու եմ նորոգել»,

Իմ պատասխանը երբեք չի փոխվելու: 

 

Չեմ վախենա նրանց սպառնալիքներից,

Տերն է իմ ձեռքերը զորացնում,

Չեմ խաբվի նրանց խորամանկ հնարքներից,

Նորոգման գործս Նա  է առաջնորդում:

 

Մինչ կառուցում եմ, պատերազմը չի դադարում,

Մի ձեռքումս ծեփիչն է, մյուսով  Հոգու սուրն եմ պահում,

Հավատքով ու աղոթքով պարիսպս եմ ամրացնում,

Ամենազոր Տերն է աշխատանքս հսկում:

 

Այս գործը Նա է սկսել, Նա էլ կավարտի,

Թշնամու ջանքը իզուր կլինի,

«Սանաբաղատի» ձայնը մի օր կլռի,

Աղոթքիս պարիսպը ամուր կկանգնի:

13.08.25

Комментариев нет:

Отправить комментарий