Դժկամությամբ չէ բարիք անում,
Երկնքի պատուհանը բացում է հրճվանքով,
Ուրախությամբ է նվեր ուղարկում:
Մեծ փափագով է աղոթքիս սպասում,
Ուրախությամբ է միշտ պատասխանում,
Սիրում է միշտ ողորմություն անել,
Մեծ հրճվանքով է շտապում Նա ներել:
Ուրեմն ինչու՞ ես չուրախանամ,
Շնորհաց գահի մոտ չվազեմ հրճվանքով,
Նրա խոստումները ստանալու կգնամ,
Նրա հետ միասին կցնծամ բերկրանքով:
Հռիփսիմե Մկրտչյան
19.10. 2025
Комментариев нет:
Отправить комментарий