Դատարկ է
իմ Փրկչի գերեզմանը,
Դրա համար սիրտս ուրախությամբ
է լցված,
Նա, ով Կյանքն է, հաղթել է մահվանը,
Գլորված է քարը, հոգիս՝ նորոգված:
Գերեզմանը
չկարողացավ Նրան պահել.
Երկնքում ինձ համար տեղ կա պահված.
Գրքերի համաձայն հարություն է առել,
Հարուցյալ Փրկչի մեջ է կյանքս թաքնված:
Հրեշտակն ասաց. «Այստեղ չէ Նա,
Ինչպես ասել էր, հարություն է առել »,
Հենց դրա համար այստեղ՝ իմ մեջ է Նա հիմա,
Իմ մեջ բնակվող Հոգով է ինձ կենդանացրել:
Իմ մեղքերի համար Հիսուսը մեռավ,
Արդարացնելու համար հարություն առավ,
Ողջ է Փրկիչս, հավիտյան կապրեմ,
Մեղքի համար մեկընդմիշտ մեռած եմ:
Նա հարություն առավ Հոր փառքով,
Կյանքի նորոգության մեջ կքայլեմ,
Կմեծարեմ Նրան իմ ամբողջ կյանքով,
Նրա զորությամբ չարին կհաղթեմ:
Երբ գա փառավոր օրն Իր գալստյան,
Չգիտեմ՝ կփոխվե՞մ, թե՞ գերեզմանից կելնեմ,
Բայց գիտեմ՝ Նրան,
ով ապրում է հավիտյան
Այն օրը օդերում պիտի դիմավորեմ:
Հռիփսիմե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий