среда, 17 ноября 2010 г.

Եկեղեցի չգնալու պատճառները


Եթե վերցնեք այն պատճառաբանությունները, որոնք մարդիկ բերում են եկեղեցի չհաճախելու համար և կիրառեք կյանքի այլ բնագավառներում, կտեսնեք, թե ինչքան անհեթեթ կարող է լինել մեր տրամաբանությունը:
Օրինակ՝ պատճառաբանություններ չլվացվելու համար:
1. Երբ փոքր էի, ինձ ստիպում էին լվացվել:
2. Օճառ արտադրողներին միայն մեր փողն է պետք:
3. Ես լվացվում եմ հատուկ առիթների ժամանակ, օրինակ Սուրբ Ծննդյան տոնին կամ Զատկին:
4. Լվացվող մարդիկ կեղծավորներ են. նրանք կարծում են, որ ուրիշներից մաքուր են:
5. Այնքան տարբեր տեսակի օճառներ կան, որ չգիտեմ, թե որը ընտրեմ:
6. Ես առաջ լվացվում էի, հիմա ձանձրացել եմ ու դադարեցրել:
7. Իմ ընկերներից ոչ մեկը չի լվացվում:
8. Լողասենյակը ձմռանը շատ ցուրտ է, ամռանը՝ շոգ:
9. Ես կսկսեմ լվացվել, երբ ծերանամ:
10. Լվացվելու ժամանակ չունեմ:
Հեղինակն անհայտ է
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

1 комментарий: