«Մի խաբվեք. Աստված չի ծաղրվի: Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն կհնձի: Իր մարմնի մեջ սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու մեջ սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի» (Գաղատ.6:7,8):
Զգուշացեք սուտ ավետարանից, որը մարդուն թույլ է տալիս մնալ իր մեղքերի մեջ և սերմանել մարմնի մեջ, և, չնայած դրան, տալիս է նրան երկինք գնալու հույս: Զգուշացեք այն սուտ ավետարանից, որը տալիս է ապահովագրում դժոխքի կրակներից, բայց չի տալիս մեղքի վրա իշխանություն: Զգուշացեք այն սուտ ավետարանից, որը թույլ է տալիս գնալ մարմնավոր կյանքի ճանապարհով և չի պահանջում մեղավոր բնության մահը: Զգուշացեք այն սուտ ավետարանից, որը ձեզ տալիս է կրոն առանց կյանքի, դավանանք առանց գործերի: Զգուշացեք այն սուտ ավետարանից, որը փորձում է ձեզ համոզել, որ երկինք գնալու երկու ճանապարհ կա, ոչ թե մեկը, որը Տերը նկարագրում է Մատթ.7:13-14 համարներում, որպես նեղ ճանապարհ: Սուտ ավետարանը ձեզ առաջարկում է երկրորդ ճանապարհը, որը մարմնավոր քրիստոնեության ճանապարհն է: «Ճամբա կայ, որ մարդուն շիտակ կ'երեւնայ, բայց անոր վերջավորութիւնը մահուան ճամբան է»(Առակ.16:25): Այդ ճանապարհը հաճելի է մարմնի համար, բայց տանում է ուղիղ դժոխք:
Ես կրկնում եմ, զգուշացեք մեր օրերում քարոզվող սուտ ավետարանից, որը ձեզ ոչ մի պահանջ չի ներկայացնում, այլ առաջարկում է փրկության համար հեշտ ճանապարհ, որն էլ դժոխք գնալու ամենակարճ ճանապարհն է:
Քրիստոսի ճշմարիտ Ավետարանը մեղքի հետ կոմպրոմիսի մեջ չի մտնում: Նա պահանջում է կամ սուրբ ու անարատ լինել Աստծո առջև կամ կորսվել: Ամեն մեղք պետք է թողնել, ամեն մեղքի համար զղջալ, պետք է ատել ամեն մեղք: Դուք պետք է մեռնեք աշխարհի համար և աշխարհը՝ ձեզ համար:
Ես պետք է զգուշացնեմ քեզ, իմ սիրելի բարեկամ. մի խաբվիր: Եթե մարմնի մեջ սերմանենք, մարմնից ապականություն կհնձեք, իսկ եթե Հոգու մեջ սերմանենք ,Հոգուց հավիտենական կյանք կհնձենք Քրիստոսի շնորհքով:
Ոհ, մի խաբվեք:
Լ. Շելթոն
«Քրիստոսի ճշմարիտ Ավետարանը ընդդեմ մարմնավոր
քրիստոնեության սուտ ավետարանի» գրքից
Ռուսերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը
Комментариев нет:
Отправить комментарий