(3 Թագ. 10:2, 3, Մատթ.12:42)
Հարավի թագուհին Սողոմոնին
պատմեց իր սրտում ողջ եղածը,
Սողոմոնից մեծ Մեկը
կա իմ կյանքում,
Թագավորին տվեց նա
շատ դժվար հարցեր,
Յուրաքանչյուրի համար
ստացավ ճիշտ բացատրություն:
Թագավորաց Թագավորին
ամեն բան հարցնեմ,
Չկա մի բան, որ չկարողանա
Նա ինձ բացատրել,
Սրտումս ողջ եղածը
Նրան ես պատմեմ,
Ամեն բան կարող եմ
Նրան վստահել:
Նեղություններս Նրան
կպատմեմ,
Անմիջական օգնություն
է Նա նեղության ժամին,
Տխրությանս ամեն պատճառ
Նրան կհայտնեմ,
Մխիթարում է ինձ Նրա
Սուրբ Հոգին:
Ատելի մեղքերս Նրան
կպատմեմ,
Նա է տալիս դրանց հաղթելու զորություն,
Տանջող կասկածներս
Նրան կհայտնեմ,
Հավատքս զորացնում
է Խոսքով Իր իմաստուն:
Սրտիս փափագները Նրան
ես պատմեմ,
Նա կշնորհի դրանք,
եթե Իրենով եմ հրճվում,
Ծրագրերիս մասին Իր
հետ զրուցեմ,
Կիրականացնի դրանք,
եթե Իրեն եմ հանձնում:
Մտահոգություններս
Հիսուսին պատմեմ,
Գիտեմ, որ Նա հոգում
է իմ մասին,
Վախերս Նրանից երբեք
չթաքցնեմ,
Խաղաղություն է շնորհում
իմ սրտին:
Բոլոր իմ հարցերով
Նրա մոտ գնամ,
«Ինչու»-ն, «ինչպես»-ն
ու «երբ»-ը միայն Նա գիտի,
Իր Խոսքի գաղտնիքները հարցնեմ Նրան
Խնդրեմ, որ Նա իմ
աչքերը բացի:
Երկար ճամփորդություն
արեց հարավի թագուհին,
Որ Սողոմոնի իմաստությունը
լսի,
Իսկ ես կարող եմ մոտենալ Նրա շնորհաց գահին,
Սողոմոնից մեծ Մեկն
ինձ ուրախությամբ կընդունի:
Չկա մի բան, որ չկարողանա
Նա ինձ բացատրել,
Սրտիս մեջ եղած ամեն
բան սիրով կլսի,
Անվերջ ուզում եմ
Նրա հետ զրուցել,
Իմ տված հարցերից
երբեք չի հոգնի:
Սողոմոնի իմաստությունը
կարդացել եմ Սուրբ Գրքում,
Բայց Սողոմոնից մեծ
Մեկն է իշխում իմ կյանքում:
Հռիփսիմե Մկրտչյան
Հուլիս 1, 2012
Комментариев нет:
Отправить комментарий