Որքան սիրելի են Քո բնակարանները, ով զորաց
Տեր: Իմ անձը փափագում է, անգամ նվաղում է Տիրոջ սրահների համար: (Սաղմոս 84:1,
2)
Սաղմոս
84-ի հերոսը պարզապես չէր այցելում Աստծո տուն, այլ ամբողջ սրտով փափագում էր Տիրոջ
ներկայությանը, նվաղում էր Տիրոջ սրահների համար: Տիրոջը ամեն ճշմարիտ երկրպագող ապրում
է նույնը:
Եթե
եկեղեցի գնալու համար քրիստոնյային խանգարում են անձրևը, վատ եղանակը, հեռավորությունը,
գործերը, զվարճությունները, Սաղմոս 84:1,2-ում գրվածը արձագանք չի գտնի նրա սրտում:
Բայց նա, ում համար Հիսուսն առաջինն է, իսկ եկեղեցի գնալը՝ ամենամեծ տոնը, նա, ով ամեն բանից առաջ փնտրում է Աստծո թագավորությունը,
նա ում մնացած գործերը կախված են հավաքույթի ժամերից, նա, ում կիրակի առավոտյան չեն
զանգում, որովհետև գիտեն, որ հեռախոսն անջատված է, նա, ում կիրակի օրը ոչ մի տեղ չեն
հրավիրում, որովհետև գիտեն, որ չի գա. կարևոր հանդիպում ունի, որը ոչնչի հետ չի փոխի,
նա, ում հյուր չեն գնում պաշտամունքի օրերին, որովհետև գիտեն, որ տանը չի, նա կարող է կրկնել սաղմոսերգուի խոսքերը. «Իմ անձը փափագում է, անգամ նվաղում է Տիրոջ սրահների համար»:
Комментариев нет:
Отправить комментарий