Աստծո
աղջիկներ,
սիրելի
քույրեր,
Մի կառուցեք
դուք
տունը
նրա
(Առակաց
14:1),
Ով կենդանի
քար
չէ
մեր
Տիրոջ
տան
մեջ,
Նրա
տաճարում,
Ինչու՞
եք
աղոթում
որ
դառնաք
պսակ
դուք
մեկի
համար
(Առակաց
12:4),
Ով մեր Տիրոջից
այն
փառավոր
օրը
պսակ
չի
ստանալու:
Ինչու՞
եք
ուզում
քայլել
մեկի
հետ,
ով
մեր
Տիրոջ
հետ
քայլել
չի
ուզում.
Կարիք
չունեք
ծառայելու
նրան,
ով
չի
ծառայում
մեր
Հայր
Աստծուն:
Գիտեմ,
որ
կասեք.
«Երկուսը
մեկից
լավ
է»
(Ժողովող
4:9).
Աստծո
Խոսքն
է
այդ
ասում:
Այո, բայց երբ երկրորդը
չի
գործում
Նրա
այգում,
Միայնակ
աշխատելը
շատ
ավելի
լավ
է:
Ավելի
լավ
է՝
սովորեք
սպասել,
Համբերությամբ
սպասել Տիրոջ ժամանակին,
Ու եթե դա լինի Նրա ծրագրում,
Նա կդարձնի
ձեզ
պսակ
գոհարներից
թանկ
Այն մեկի համար,
ով
ասպարեզում
վազելու
համար
Ստանալու
է
պսակն
անեղծանելի
(1 Կորնթ.
9:25),
Մեր Տիրոջ
հայտնությունը
սիրելու
համար
Արդարության
պսակին
է
լինելու
արժանի
(2 Տիմ.4:8):
Փորձություններում
ընտիր
գտնվելով՝
Կենաց
պսակն
է
նա
ընդունելու
(Հակոբ
1:12)
Ու գուցե
Տիրոջ հոտին խնամք տանելով՝
Փառքի
անթառամ
պսակն
է
ստանալու
(1 Պետր.5:4):
Աստծո
աղջիկներ,
սիրելի
քույրեր,
Մի կառուցեք
դուք
տունը
նրա,
Ով կենդանի
քար
չէ
մեր
Հոր
տաճարում:
2009 թ.
Հռիփսիմե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий