«Ժողովուրդը Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերին վստահեց»: (2 Մնացորդաց 32:8):
Ճի՞շտ է մարդու խոսքերին վստահելը: Այո, եթե այդ մարդը վստահում է Աստծուն և ուրիշներին սովորեցնում է վստահել Աստծուն: Եզեկիա թագավորին կարելի էր վստահել. նրա խոսքերի մեջ չկար ինքնավստահություն, այլ Աստծո հանդեպ վստահություն: Նա չպարծեցավ, չասաց. «Մենք ուժեղ ենք, կհաղթենք», այլ հաղթություն
տվող Տիրոջը մասին խոսեց: Նա իրատես էր, չէր ժխտում այն փաստը, որ Ասորեստանի թագավորի հետ մեծ բազմություն կար, բայց նաև հիշեցրեց, որ թեև նրա հետ մարմնեղեն բազուկ և մեծ բազմություն կա (2 Մնացորդաց 32:7), բայց իրենց հետ եղողը Աստվածն է, Նա է իրենց օգնելու
և իրենց փոխարեն պատերազմելու:
Եզեկիան մի մարդ էր, որի մասին Աստծո Խոսքն ասել է, որ նա
իր Տեր Աստծո առջև կատարել է բարին, ուղիղն ու ճշմարիտը(2 Մնացորդաց 31:20): Նրա գործերը
ճիշտ էին, նրա խոսքերը ճիշտ էին, ուստի նրան վստահելը ճիշտ էր: Աստծո ժողովուրդը վստահեց
նրան և հուսախաբ չեղավ: Ասորեստանի ամբարտավան թագավորը պարտվեց, որովհետև թագավորների
Թագավորը պատերազմեց Իր ժողովրդի համար:
Իմ օրագրից, դեկտեմբերի
10, 2018
Комментариев нет:
Отправить комментарий