вторник, 7 сентября 2021 г.

Շարադրածս Թագավորի համար է

 



(Սաղմոս 45:1)

Իմ սրտից բարի խոսք է բխում.
Շարադրածս Թագավորի համար է,
Նրա սրբության մասին եմ երգում.
Սրտիս  երգը Նրա փառքի համար է:
Նրա Խոսքի հրաշքներն եմ տեսնում.
Թագավորի մասին է խորհրդածությունս,
Նրա ողորմությամբ եմ միշտ ուրախանում,
Թագավորի համար է փառաբանությունս:
Ալաբաստրե շիշը Նրա համար եմ կոտրում,
Նարդոսի յուղը Թագավորի համար է,
Նրա տված մնասներն եմ գործածում,
Ծառայությունս Նրա փառքի համար է:
Իմ սրտում Նրա Խոսքն է բնակվում,
Բնակարանը Հիսուսի համար է,
Նրա սիրո մասին եմ գրում,
Շարադրածս Թագավորի համար է:
ՀռիփսիմեՄկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий