«Ես ո՞վ եմ, որ Փարավոնի մոտ
գնամ…» (Ելից
3:11):
«Հիրավի Ես քեզ հետ կլինեմ…» (Ելից 3:12):
Երբ Մովսեսը հարց տվեց՝ «Ես ո՞վ եմ…», Աստված նրա հարցին չպատասխանեց, այլ Իր ներկայության խոստումով քաջալերեց՝ Ես քեզ հետ կլինեմ: Կարևոր չէր, թե ով էր Մովսեսը,
կարևոր էր, թե ով է նրա հետ գնացողը:
Ոչ միայն Մովսեսին է սա խոստացված, այլև բոլոր նրանց ովքեր
Աստծո գործն են անում, Նրա հանձնարարությունն են կատարում: Երբ Աստված նրանց ինչ-որ
տեղ է ուղարկում, Ինքն էլ նրանց հետ է գնում:
Նա գալիս է մեզ հետ, ուրեմն ճանապարհի վտանգներից չենք վախենա.
Տերը պաշտպանում է մեզ:
Նա գալիս է մեզ հետ, ուրեմն ճանապարհին չենք մոլորվի, Նա ճանապարհը լավ գիտի և առաջնորդում է մեզ:
Նա գալիս է մեզ հետ, ուրեմն մութ ժամանակ չենք սայթաքի, որովհետև
Նրա Խոսքը մեր ճրագն է:
Նա գալիս է մեզ հետ, ուրեմն եթե առաջադրանքի վերաբերյալ հարցեր
ունենանք, կարող ենք Նրան հարցնել:
Նա գալիս է մեզ հետ, ուրեմն ճանապարհը լինելու է ապահով,
գործը՝ հաջողված:
Նա գալիս է մեզ հետ, ուրեմն գործի հաջողությունը մեզ չենք
վերագրելու. Նա է ապահովել ճանապարհի անվտանգությունը, Նա է շնորհել իմաստություն, գիտելիքներ, հմտություններ
այդ գործը կատարելու:
Ուրեմն, երբ Տերը
գործ է տալիս, չասեմ՝ «Ես ով եմ», որովհետև գիտեմ, թե ով
է Նա՝ իմ Առաջնորդը, Պաշտպանը, Ուսուցիչը:
Իմ օրագրից,
Հունիսի 25, 2022
Комментариев нет:
Отправить комментарий