Իսկական պատճառ ունես մեղքն ատելու: Միայն հիշիր, թե ինչ վնաս է այն քեզ հասցրել. մեղքը կուրացրել է քեզ, որ չտեսնես Փրկչիդ գեղեցկությունը, խլացրել է քեզ, որ չլսես Նրա քաղցրաձայն հրավերը, ոտքերդ տարել է մահվան ճանապարհի վրա ու թույն է խառնել քո ըմպելիքին:
Չ. Սպըրջն
Եթե մեղքի հանդեպ մեր ատելությունը ճշմարիտ է, մենք կընդունենք մեղքի համար հանդիմանությունը և չենք բարկանա; Նրանք, ովքեր բարկանում են մեղքի համար հանդիմանվելիս, մեղքը չեն ատում:
Ռիչարդ Սիբ
Թող ոչ ոք չմտածի, որ մեղքին կսպանի մի քանի թեթև հարվածներով: Նա, ով օձ է սպանում, պետք է այնքան հարվածի, մինչև օձը սատկի, այլապես կզղջա, որ սկսել է կռիվը: Նույն կերպ, եթե որոշել ես մեղքի հետ հարցերը լուծել, մի դադարիր հարվածել, մինչև սպանես:
Ջոն Օուեն
Նա, ով չի ուզում խմել Աստծո բարկության գավաթը, թող չդիպչի հաճույքի մեղսալից գավաթին:
Եթե մեղքի հետ մեկ մղոն գնաս, քեզ կստիպի երկրորդ մղոնն էլ գնալ:
Ուիլյամ Սեքեր
Սպանիր մեղքը, այլապես նա քեզ կսպանի:
Ռիչարդ Բաքսթեր
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը
Комментариев нет:
Отправить комментарий