суббота, 2 июня 2012 г.

Մեկ բան


Շատ բաների համար եմ մտահոգվում,
Մինչդեռ միայն մեկ բան է պետք` (Ղուկաս 10:42)
Բարի բաժինն ընտրել,
Ոտքերիդ մոտ նստած Խոսքերդ լսել:

Շատ բաներ եմ Քեզանից խնդրում,
Բայց մեկ բան պետք է փափագս լինի` (Սաղմոս 27:4)
Կյանքիս բոլոր օրերում տանդ բնակվել,
Գեղեցկությունդ տեսնել, երեսդ փնտրել:

Շատ բաներ չգիտեմ և ուզում եմ իմանալ,
Բայց մեկ բան գիտեմ. (Հովհ. 9:25)
Կույր էի, աչքերս Դու բացեցիր,
Խոսքիդ հրաշալիքները հիմա տեսնում եմ:

Շատ բաներ են կյանքս զբաղեցնում,
Բայց մեկ բան պետք է անեմ`(Փիլիպ. 3:13)
Ետևում եղածները մոռացած` առաջ ես վազեմ,
Քո բարձր կոչման մրցանակին հասնեմ:

Երբ կարծում եմ, թե բոլոր խոսքերդ պահել եմ,
Ասա` ինչն է այն մեկ բանը, որ պակասում է ինձ, (Մարկ. 10:21)
Ուրախությամբ գնամ այդ մեկ բանն անելու
Ոչ թե տրտմությամբ հեռանամ Քեզանից:

Շնորհակալ եմ, որ Քո բարի խոսքերից
Բոլոր խոստումներից Քո թանկագին,
Մեկ բան էլ չպակասեց, ամենը կատարեցիր, (Հեսու 23:14)
Ու հիմա ինձ մեկ բան է պետք` Խոսքդ լսել,
Մեկ բան եմ փափագում` տանդ մեջ ապրել,
Մեկ բան պիտի անեմ` առանց ետ նայելու առաջ ես վազեմ,
Գիտեմ մեկ բան` կույր էի, հիմա տեսնում եմ,
Պակասու՞մ է մեկ բան…
Օգնիր, որ անեմ:
Հռիփսիմե Մկրտչյան
 17.01.12

Комментариев нет:

Отправить комментарий