Շնորհակալ եմ, Տեր
Այս խոստումիդ համար`
Վերականգնել ծառը,
Որ ավերել էին
Խառնիճը, մորեխը,
Ջորյակն ու գրվիճը:
Նախ խառնիճը եկավ,
Այդ օրհնյալ ծառի պտուղները կերավ,
Մորեխը շարունակեց նրա գործը չար,
Զրկեց ծառը ուժից կենարար`
Տերևները կերավ:
Նրա թողածն էլ ջորյակն էր կերել`
Կեղևը կրծել,
Գրվիճն ավարտեց գործն այդ ավերիչ`
Զրկեց ծառը իր կենսահյութից:
Բայց ուրախացնում է սիրտս
Պատգամն այս ցնծալից.
Դու խոստացել
ես
մեզ
տալ
նորից
Այն պտուղները, որոնք կերել էին
Խառնիճը, մորեխը,
Ջորյակն
ու
գրվիճը:
Ու նորից տեսնելու եմ Ծառը`
Քո Հոգու պտուղներով լեցուն,
«Գործք առաքելոցի » Եկեղեցին
Քո
Հոգով
օծուն,
Հենց այնպիսին, ինչպիսին եղել է սկզբում:
Ու թեև հիմա չենք տեսնում դեռ
Այն Հարսին, որ սուրբ է ու անարատ,
Չենք տեսնում ծառը պտուղներով առատ
Գիտեմ, որ խոստումներդ ուժի մեջ են հավիտյան
Հովել 2:25-ում գրվածն էլ կկատարվի անպայման:
Հռիփսիմե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий