пятница, 6 марта 2009 г.

Աղոթում եմ, որ ինձ աղոթող դարձնես


Այս երեկո, երբ նորից էի կարդում
Կողոսացիներին ուղղված նամակը Պողոսի,
Կանգ առա վերջին գլխի 12-րդ համարում.
Ինչպես կուզեի Եպափրասի նման եղբայր ունենալ,
Ով կպատերազմեր ինձ համար իր աղոթքներում,
Որ անթերի ու կատարյալ լինեմ ամեն ինչում:
Բայց հետո հասկացա, որ կարող եմ ավելի լավ բան ուզել`
Ոչ թե Եպափրասի նման աղոթող մեկն ունեալ,
Այլ նրա նման աղոթող մեկը լինել:
Տեր, շնորհիր ինձ լինել աղոթքի զինվոր,
Երբ աղոթքիս օրագրում գրում եմ սիրելի անուններ,
Անունները Քո զավակների,
Որպեսզի ոչ մեկի համար աղոթել չմոռանամ,
Այդ անունները գրիր իմ սրտում,
Որ յուրաքանչյուրի համար աղոթեմ
Քրոջական հոգատարությամբ ու սիրով,
Որ ամեն մեկի համար պատերազմեմ աղոթքով:
Տեր , բազում թեմաներ կան նշված աղոթքիս օրագրում,
Բայց որպեսզի բոլորի համար սրտանց աղոթեմ,
Ամենակարևոր աղոթքն եմ հիմա բերում Քեզ.
Աղոթում եմ, որ ինձ աղոթող դարձնես:

Հռիփսիմե Մկրտչյան 

1 комментарий:

  1. Սիրելի քույրս,շատ օրհնված եմ քո գրվածքներով և սրտանց շնորհակալ:Ցանկանում եմ քեզ ամենալավն ու բարին, թող Աստված քեզ շատ-շատ օրհնի և է՛լ ավելի զորացնի ու քաջացնի:
    Թող Աստծու օրհնությունը միշտ քեզ հետ լինի:

    ОтветитьУдалить