Ես
հովիվ Բեհնամն եմ Իրանից: Ես կրում եմ իմ վեց
տարվա բանտարկությունը Հիսուս Քրիստոսին հավատալու և Աստծո Թագավորության մասին ավետարանելու մեղադրանքով:
Իմ
բանտակիցներից շատերը հարցնում են, թե ինչու եմ այդքան մեծ գին վճարում Հիսուս Քրիստոսի
հանդեպ իմ հավատքի համար: Հարցնում են, թե ինչու պարզապես չեմ ուրանում իմ հավատքը
և վերադանում կնոջս ու երեխաներիս մոտ: Ես հարցնում եմ ինքս ինձ. «Ի՞նչ գին վճարեց
Տերը ինձ փրկելու և խավարի թագավորությունից ինձ լույսի թագավորություն տեղափոխելու
համար: Հիսուս Քրիստոսի մա՛հը խաչի վրա, Աստծո
Գառան արյու՛նը»: Այո՛, դա մեծ գին է: Ուրեմն
ես էլ կարող եմ գերադասել բանտը ազատությունից: Հիսուսն ասել է. «Եթե ձեր կյանքն Ինձանից շատ եք սիրում, Ինձ արժանի չեք»:
Ես
քաջալերում եմ ձեզ հասկանալու ձեր հավատքի արժեքը: Մենք փրկությունը ձրի ենք ստացել,
բայց հիշեք, այն ձրի չէր: Աստված վճարե՛ց դրա համար: Նա զոհաբերեց Իր սիրելի Որդուն՝
Հիսուս Քրիստոսին: Հիշեք, Աստծո մոտ տանող
միայն մեկ ճանապարհ կա, և Հիսուսը մեզ ասել է այդ մասին. «Ես եմ Ճանապարհը,Ճշմարտությունը և Կյանքը. ոչ ոք
Հոր մոտ չի գա, եթե ոչ Ինձանով» (Հովհ. 14:6):
Թող
Հիսուսն իշխի ձեր կյանքի բոլոր ոլորտներում, և թույլ տվեք Նրան լինել ձեր կյանքի Տերը:
Ջանացեք նմանվել Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին
և մտածել ու գործել Նրա նման:
«Ես
Քրիստոսի հետ խաչը ելա: Այսուհետև ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է, որ ապրում է
իմ մեջ: Եվ այն կյանքը, որ այժմ ապրում եմ մարմնով, Աստծո Որդու հավատով եմ ապրում,
որ ինձ սիրեց և Իրեն ինձ համար տվեց» (Գաղատ. 2:20):
Աստված օրհնի ձեզ: Ամեն:
Հովիվ
Բեհնամ Իրանի
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը
Комментариев нет:
Отправить комментарий