«Այդ գիշեր թագավորի քունը փախել էր, և նա հրամայեց որ բերեն ժամանակագրության
հուշամատյանը, և այն կարդացվեց թագավորի առաջ
» (Եսթեր 6:1):
Անքուն գիշեր, հուշամատյանի ընթերցում, մոռացված բարի գործի մտաբերում, անակնկալ տեղեկություն և անքուն գիշերվան հաջորդող անակնկալների օր:
Թագավորի անքնության պատճառը հիվանդությունը չէր , մտահոգությունն ու վիշտը չէր, նրա անքնությունը
հրամայված էր Թագավորների Թագավորի՝ երբեք չքնող Իսրայելի պահապանի կողմից: Հուշամատյանը հիշեցրեց այն, ինչ Մուրթքեն արել էր անշահախնդիր կերպով, և ոչ ոք նրան շնորհակալություն չէր հայտնել: Երբ ստորագրվեց հրեաներին ոչնչացնելու հրամանագիրը, Մուրթքեն չբողոքեց, չմեղադրեց թագավորին ապերախտության մեջ, չասաց. ՙԵս փրկել եմ քո կյանքը, դու ուզում ես ոչնչացնել իմ ազգը՚:
Ասուերոս թագավորի անքուն գիշերվան հաջորդեց անակնկալների օրը: Անհավանական անակնկալ Մուրթքեի համար, ով երբեք պատիվ չէր փնտրել, բայց ստացավ: Տհաճ անակնկալ Համանի համար, ով ստիպված եղավ պատիվ տալ մեկին, ում ատում էր, պատիվ, որ ինքն իր համար էր նախատեսել:
Մուրթքեի արածը մոռացել էր թագավորը, բայց ոչ Աստված: Նա երբեք չի մոռանում Իր անվան համար արված ամենափոքր ծառայությունը: Բոլոր հուշամատյանները Նրա աչքերի առաջ են, և Նա վարձահատույց է լինելու:
Այս
պատմության մեջ տեսա այն, ինչ դարեր հետո գրվելու էր Հռոմ. 8:28-ում: Ամեն բան բարու
գործակից դարձավ Աստծուն պաշտող հավատարիմ մարդու համար, Աստծո ժողովրդի համար: Ամե՜ն
բան, նույնիսկ չար մարդու փառասիրությունը, նրա չար ծրագիրը:
Այն
պահին, երբ թագավորը
խորհրդատու էր փնտրում, եկավ Համանը: Երկուսն էլ մտածում էին նույն մարդու մասին: Թագավորը
շտապում էր վարձահատույց լինել այն մարդուն, ում շտապում էր սպանել Համանը:
Աստված
երբեք չի ուշանում. Եսթերի խնջույքը, Համանի չար ծրագիրը, թագավորի անքնությունը,
հուշամատյանի ընթերցումը եղան ճիշտ ժամանակին: Սխալ մտքերով, սխալ ցանկություններով
մարդը ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվեց, ու նրա չար ծրագիրը խափանվեց: Աստված
ծիծաղում է
ամբարիշտների վրա
(Սաղմոս
37:13, Սաղմոս
59:8, Առակաց
1:26, Սաղմոս
2:4, Առակաց
3:34): Նա
ծիծաղեց Համանի
վրա,
որն
ուզում
էր
Մուրթքեին
կախաղան բարձրացնել բայց
ստիպված եղավ
բարձրացնել արքայական նժույգին:
Աստված ինքնիշխան
է,
Նա
կարող
է
օգտագործել մարդու
չար
ծրագրերը՝ իրականացնելու համար
Իր
բարի
ծրագիրը:
Комментариев нет:
Отправить комментарий