«Հիսուսը
նրան ասաց. «Ո՛վ կին, ինչու՞ ես լալիս: Ու՞մ ես որոնում»
(Հովհ. 20:15):
Հրեշտակներն
ու
Հիսուսը Մարիամին նույն
հարցը
տվին. «Ինչու՞
ես
լալիս»: Հարությունից
հետո
Հիսուսի
առաջին
խոսքը
հարց
է
եղել՝
կարեկցությամբ
լի
հարց
ուղղված
մեկին, ով
այնքան
շատ
էր
սիրում
Հիսուսին, որ
չէր
ուզում
հեռանալ
գերեզմանից, մինչդեռ
Պետրոսն
ու
Հովհաննեսը
տուն
էին
գնացել:
Այն, ինչի
համար
Մարիամը
լացում
էր, իրականում
ուրախության
պատճառ
էր: Նա
լացում
էր
մեռած
և
կորած, բացակա
Փրկչի
համար, մինչդեռ
Նա
ողջ
էր
ու
ներկա: Նա
լաց
էր
լինում, որովհետև
գերեզմանը
դատարկ
էր, մինչդեռ
դատարկ
գերեզմանը
ուրախության
պատճառ
էր: Մարիամի
կարծիքով
գերեզմանը
դատարկ
էր, որովհետև
ինչ-որ
մեկը
տարել
էր
Հիսուսին, բայց
այն
դատարկ
էր, որովհետև
Նա
հարություն
էր
առել:
Մենք
հաճախ
վշտանում
ենք
այնպիսի
բաների
համար, որոնք
իրականում
ուրախանալու
բաներ
են, կարծում
ենք, որ
Հիսուսը
հեռու
է, բայց Նա ներկա է, հենց
մեր
կողքին: Ու
Նա
ոչ
միայն
հարցնում
է. «Ինչու՞
ես
լալիս», այլև
լացն
ուրախության
է
փոխում:
Իմ օրագրից, մայիսի 6, 2020
Комментариев нет:
Отправить комментарий