Հիսուս, այնպես կուզեի լսել Քեզանից.
Հռիփսիմեն ընտրել է բաժինը բարի,
Որն իրենից երբեք չի վերցվի:
Ուզում եմ նստել ոտքերիդ մոտ հանդարտությամբ,
Լսել Խոսքերդ քաղցր հրճվանքով,
Զրուցել Քեզ հետ անուշ մտերմությամբ,
Վայելել ներկայությունդ սուրբ ակնածանքով:
Ինչ քաղցր է մտածել, որ չի վերցվի ինձնից այս երանությունը,
Ինչ սփոփանք է բերում իմ հոգուն Քո ներկայությունը:
Մոռանում եմ հոգսերս, երբ հիշեցնում ես, թե ինչն է իմ կարիքը միակ,
Փարատվում է թախիծս, երբ վստահեցնում ես, որ կմնաս ինձ մոտ, չես թողնի մենակ:
Բեթանացի Մարիամը բարի բաժինն էր ընտրել,
Հրազդանցի Հռիփսիմեն էլ...

Հռիփսիմե Մկրտչյան
Այնքան մոտ զգացի Հոգու ներկայությունը, Փառք Հիսուսին, որ գտա համախոհ մարդ
ОтветитьУдалить