воскресенье, 17 октября 2010 г.

Մի արթնացրեք նրան


Փրկության բանակի հավաքույթներից մեկի ժամանակ մի մարդ տալիս էր իր վկայությունը: Նրա վկայելու ժամանակ մի մարդ բազմության միջից գոռաց. «Ձայնդ կտրիր և նստիր, դու երազ ես տեսնում»: Անմիջապես խանգարող մարդը զգաց, որ մեկը քաշում է իր բաճկոնից: Շրջվեց և տեսավ մի փոքրիկ աղջկա, որն ասաց.
----- Պարոն, կարո՞ղ եմ խոսել ձեզ հետ: Այն խոսող մարդը իմ հայրիկն է: Նա մի ժամանակ հարբեցող էր: Նա իր ողջ փողը տալիս էր վիսկի գնելու համար: Մայրիկը շատ տխուր էր և անընդհատ լաց էր լինում: Երբեմն, երբ հայրիկը տուն էր գալիս, ծեծում էր մայրիկին: Ես կոշիկ և գեղեցիկ շոր չունեի դպրոց գնալու համար: Բայց հիմա նայեք իմ կոշիկներին: Տեսնու՞մ եք այս գեղեցիկ զգեստը. այդ հայրիկն է գնել ինձ համար: Նայեք իմ մայրիկին: Նա այն երջանիկ ժպիտով կինն է: Հիմա նա շատ երջանիկ է, նա երգում է նույնիսկ արդուկ անելիս:
Վերջում փոքրիկ աղջիկն ասաց.
----- Պարոն, եթե իմ հայրիկը երազ է տեսնում, խնդրում եմ, մի արթնացրեք նրան:
-----------------------------------------------------------------------------------------------
«Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (2 Կորնթ.5:17)
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

1 комментарий:

  1. Ցավալի է, որ մարդիկ գերադասում են մարդկանց տեսնել հարբեցող, հայհոյող, խաղամոլ, թմրամոլ, հոգեկան անհավասարակշռության մեջ, և այլ, և այլ, միայն թե ոչ հավատացյալ...

    ОтветитьУдалить