(Գործք 13:6-12)
Այստեղ հանդիպեցի
Պողոս անունով երկու մարդու. մեկը՝ ճշմարտությունը
քարոզող՝ Պողոս առաքյալը, մյուսը՝ ճշմարտությունը փնտրող՝ փոխհյուպատոս Սերգիոս Պողոսը: Բայց այնտեղ որտեղ ճշմարտությունն
է քարոզվում և փնտրվում, այնտեղ կլինի անպայման մի մարդ, որը կխանգարի ճշմարտության
քարոզչությանը: Եղիմաս մոգը փորձեց խանգարել
Պողոս առաքյալին և հավատքից շեղել փոխհյուպատոսին,
բայց չկարողացավ: Պողոսը նրան ասաց Աստծո Խոսքը, և նա կուրացավ: Եղիմասը կուրացավ,
արդյունքում բացվեցին փոխհյուպատոսի աչքերը՝ հավատալու Աստծո Խոսքին: Ուրեմն այս օրինակը
հիշելով՝ չվախենամ խանգարողներից, վստահ լինեմ, որ եղիմասները չեն կարող խանգարել,
որ ճշմարտությունը քարոզվի և ամեն ճշմարտություն փնտրող անպայման գտնելու է:
Իմ օրագրից. նոյեմբերի 13, 2019
Комментариев нет:
Отправить комментарий