ՙՆա, ով առանց մեղքի է ձեր մեջ, թող առաջինը քար գցի նրա
վրա՚ (Հովհ. 8:7):
Այս պատմությունը ծանոթ է ամեն քրիստնյայի. այստեղ կա մեղադրյալ,
որը մեղավոր է, մեղադրողներ, որոնք նույնպես մեղավոր են, Արդար Դատավոր ու Դատապաշտպան,
որը կատարյալ սուրբ է: Մեղադրողները ցանկություն
ունեին կնոջը քարկոծելու, բայց չունեին իրավունք, Հիսուսն իրավունք ուներ նրան մեղադրելու,
բայց չուներ ցանկություն: Կինն արժանի էր պատժի, բայց լսեց ամենաերանելի խոսքերը. ՙՈչ
էլ Ես եմ քեզ դատապարտում՚, և ամենակարևոր պատվիրանը. ՙԳնա և այլևս մեղք մի գործիր՚:
Ֆրանկ եղբայրը քիչ առաջ հավաքույթի ժամանակ ասաց. ՙՈրքան
որ հաստատ է, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար, նույնքան հաստատ է, որ մեր մեղքերը
ներված են: Սատանան կարող է քեզ մեղադրող խոսքեր ասել, բայց ապացույց չունի, որով կարող
է մեղադրել: Մեզ մեղադրող փաստաթուղթը պատռված է՚:
Մեղքերի թողության վստահությունը հզոր մեղքասպան է, ուրախության
իսկական պատճառ, ճշմարիտ երանություն: Մեղքն ամենավատ բանն է, մեղքից ազատ լինելը՝
ամենամեծ երջանկությունը:
Իմ օրագրից, Սեպտեմբերի 3, 2016
Комментариев нет:
Отправить комментарий