«Եվ հիմա, ով Տեր, նայիր նրանց սպառնալիքներին ու շնորհիր Քո ծառաներին, որ նրանք Քո Խոսքը ամենայն համարձակությամբ խոսեն՝ Քո ձեռքը բժշկելու համար մեկնելով, և թող նշաններ ու հրաշքներ կատարվեն Քո Սուրբ Որդու՝ Հիսուսի Անունով» (Գործք 4:29, 30):
Հետաքրքիր է առաքյալների աղոթքը. նրանք հալածվել էին, սպառնալիքներ էին ստացել ու աղոթքի ժամանակ խնդրեցին, որ ավելի շատ ունենան այն, ինչի պատճառով սպառնալիքներ էին ստացել: Նրանք հալածվել էին Հիսուսի Անունով բժշկելու և Հիսուսի մասին խոսելու համար, հիմա խնդրում են համարձակություն, որ շարունակեն խոսել Հիսուսի մասին շարունակեն քարոզել Աստծո Խոսքը: Խնդրեցին բժշկություններ, հրաշքներ, նշաններ, երբ հենց բժշկության պատճառով էին նեղության մեջ հայտնվել:
Որովհետև նրանց նպատակը Աստծո Խոսքը տարածելն էր, նրանք սպառնալիքներից
չէին վախենում:
Առաքյալների աղոթքի թեման ինձ համար աղոթքի մշտական թեմա
լինի:
Իմ օրագրից, Օգոստոսի 26, 2018
Комментариев нет:
Отправить комментарий