(1
Թագ. 8:5-22)
Զգույշ եղիր աղոթելիս.
Աղոթքդ կարող է պատասխանվել,
Մտածիր
ցանկությունդ ասելիս.
Աստված կարող է այն
կատարել:
Ցանկությունդ կկատարվի,
Բայց
կունենա անցանկալի հետևանք,
Որովհետև Նրա Խոսքի հանդեպ
Դու չունեցար ակնածանք:
Երբ Նա զգուշացրել
է, բայց դու «ոչ» ես ասել Նրա Խոսքին,
Հնարավոր է, որ Նա
«այո» ասի քո աղոթքին,
Բայց աղոթքիդ պատասխանը
քեզ չի ուրախացնի,
Որովհետև ստացել ես
այն, ինչ Նրա
կամքով չի:
Իսրայելն ասաց. «Թագավոր եմ ուզում»,
Երբ Թագավորաց Թագավորն
էր նրանց վրա իշխում,
Աստված զգուշացրեց,
թե ինչ կլինի,
Երբ Իրենից բացի այլ
թագավոր լինի:
Բայց Իր ժողովուրդը
զգուշացումն անտեսեց,
«Ոչ, թագավոր ենք ուզում»,- համառորեն կրկնեց:
Նրանք չասացին. «Թող Քո կամքը լինի»,
Տերն ասաց. «Թող ձեր ուզածով լինի»:
Իրենց ուզած թագավորը նրանց ծառա դարձրեց,
Որովհետև Իսրայելն
իր Թագավորին մերժեց:
Տեր, մերժիր խնդրանքս,
երբ սխալ բան եմ ուզում,
Թող ստանամ միայն
այն, ինչ Դու ես կամենում:
Օգոստոսի 25, 2018
Հռիփսիմե Մկրտչյան
Amen.Astvac orhni qez bibi jan. Hasmik quyr
ОтветитьУдалить