«Եվ երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և Գոթողիային
սրով սպանելուց հետո քաղաքը խաղաղվեց» (2 Մնացորդաց 23:21):
Ահա
մի դեպք, երբ մահը դարձավ ուրախության պատճառ, բերեց խաղաղություն: Սպանվեց երկրի ղեկավարը՝ ինքնակոչ թագուհին, ժողովուրդն ուրախացավ, քաղաքը խաղաղվեց: Քանի դեռ այս մարդասպան, չար կինը թագավորում էր, չէր կարող լինել խաղաղություն և ուրախություն:
Նա
սպանել էր թագավորական ողջ սերունդը և չգիտեր, որ իր սրից փրկվել էր թոռնիկը՝ ապագա թագավորը: Չար Աքաաբի և ամբարիշտ Հեզաբելի չար դուստրը շարունակեց ծնողների չար գործերը: Եվ դաժան մարդասպան լինելով հանդերձ դավաճանություն համարեց այն, որ թագավոր դարձավ Հովասը:
Նրա
կյանքը միայն դժբախտություն ու վիշտ էր բերել բոլորին, բայց մահը բերեց ուրախություն և խաղաղություն: Մեղքը Գոթողիայի նման է, սպանում է Թագավորների Թագավորի զավակների ուրախությունը, խաղաղությունը, սուրբ կյանքը: Չի կարող քրիստոնյայի կյանքում և հոգում լինել ուրախություն և խաղաղություն, եթե այնտեղ իշխում է ինքնակոչ, մարդասպան թագավորը՝ մեղքը: Դրա համար մեղքի հետ պետք է վարվել այնպես, ինչպես Աստվածաշնչում
Գոթողիայի հետ վարվեցին, այսինքն՝ սպանել:
Իմ օրագրից, մարտի
14, 2020 թ.
Комментариев нет:
Отправить комментарий