среда, 21 июля 2021 г.

Աղոթք լսող

 


(Սաղմոս 65:2)

Դու աղոթք  լսողն ես.

Թող լինեմ աղոթք սիրող,

Դու աղոթքին սպասողն ես,

Ես՝ աղոթքի շտապող:

Շնորհաց գահին նստողն ես,

Ես՝ գահիդ մոտ վազող,

Ուրախանում ես իմ աղոթքով,

Աղոթում եմ ես բերկրանքով:

Աղոթք լսելուց չես ձանձրանում,

Թող չհոգնեմ աղոթելուց,

Աղոթքի զենքն ես տվել,

Չեմ դադարի պայքարելուց:

Դու աղոթքի լսողն ես.

Ես՝ Քո հրավերը լսող.

Իմ մասին հոգ տանողն ես,

Ես՝ հոգսերս Քեզ հանձնող:

Համբերությամբ ես միշտ լսում,

Ամեն բան Քեզ եմ պատմում,

Գաղտնիքներ ես ինձ հայտնում,

Ոտքերիդ մոտ եմ նստում:

Քեզ մոտ եկողին Դու դուրս չես հանում,

Վստահությամբ եմ գահիդ մոտենում,

Թանկագին խոստումներ ես տալիս,

Խոստումներդ ստանալու եմ գալիս:

Աղոթքս համարում ես խունկ անուշահոտ,

Մշտական այցելու եմ շնորհաց գահիդ մոտ:

 

Ապրիլի 21, 2021

Комментариев нет:

Отправить комментарий