пятница, 21 апреля 2023 г.

Թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ


«Թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ» (Հռոմ. 3 :4) :

Երբ Աստծո Խոսքը մի բան է սովորեցնում, իսկ մարդիկ՝ այլ բան, չմոլորվելու համար հիշեմ սա՝ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ: Երբ քարոզի ժամանակ լսում եմ մի բան, որը Աստվածաշնչում չկա, հիշեմ, որ Աստված ճշմարիտ է, իսկ ամեն մարդ՝ սուտ: Երբ կարդում եմ Աստծո խոստումները որոնց վերաբերյալ մարդիկ փորձում են կասկած առաջացնել՝  ասելով, որ դա մեր ժամանակների համար չի գրված, հիշեմ, որ Աստված ճշմարիտ է, իսկ ամեն մարդ՝ սուտ: Եթե տարիներով մի բանի եմ հավատացել, բայց հետո տեսնում եմ, որ դա Աստվածաշնչում չկա, թող հիշեմ՝ Աստված ճշմարիտ է, իսկ ամեն մարդ՝ սուտ: Եթե Աստծո Խոսքը ինձ դժվար կամ խիստ է թվում, հիշեմ, որ Աստված ճշմարիտ է, իսկ ամեն մարդ՝ սուտ:

Իմ օրագրից,
Մարտի 31, 2014 

Комментариев нет:

Отправить комментарий