ՙ...
Հանեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նորը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի... Ուրեմն ինչպես Աստծո ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն... Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որը կատարելության կապն է՚ (Կողոս. 3:9, 10, 12-14):
Ես մեկընդմիշտ հրաժարվել եմ իմ հին հագուստներից: Առաջ հագնում էի «հին մարդ» կոչվող հավաքածուի անճոռնի հագուստները, բայց երբ տեղափոխվեցի Թագավորաց Թագավորի Թագավորություն,
նվեր ստացա «նոր մարդ» կոչվող գեղեցիկ հանդերձների մի հավաքածու, որի մեջ մտնում են գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերատարությունը և ամենագեղեցիկ հագուստը՝ սերը (Կողոս. 3:9,12-14): Ես ուրախությամբ ու հաճույքով եմ հագնում այս սքանչելի հանդերձները, որովհետև գիտեմ, որ Թագավորաց Թագավորի դուստրերին միայն այդպիսի հագուստներ են սազում:
Իմ օրագրից, հոկտեմբերի 16, 2008
Комментариев нет:
Отправить комментарий