Իմ անգին Հիսուս,
Մեկ օրը Քո տան մեջ, Քո սրահներում
Թանկ է ավելի, քան հազար օրերն ուրիշ վայրերում,
Քեզ հետ անցկացրած մեկ ժամն է երանավետ,
Քաղցր ավելի, քան հազար օրերն ուրիշների հետ:
Նախընտրում եմ հավիտենության մեջ Քեզ հետ լինել,
Քան հարյուր տարի երկրի վրա ապրել:
Սքանչելի է Քո եկեղեցում լինել,
Լսել Խոսքերդ զավակներիդ հետ,
Քո ներկայությունը աղոթքով փնտրել,
Ինչ բերկրություն է Քո փառքը երգել:
Սքանչելի է լինել Քեզ հետ առանձին,
Քո Գիրքը բացել մեծ ակնածությամբ,
Սիրտս Քո առջև բացել անկեղծությամբ,
Անուշ խոսքերիդ մասին խորհրդածել,
Քաղցր մտերմությամբ Քեզ հետ զրուցել:
Սքանչելի կլինի հավիտենության մեջ
Մասնակցել երկրպագությանն անդադար,
Քեզ դեմ առ դեմ տեսնել վերջապես,
‘’Սուրբ ես, Տեր’’ երգել, փառաբանել Քեզ:
Այս երեք պաշտամունքներին շնորհիր մասնակցել`
Ամեն շաբաթ երկրպագել Քեզ Քո Եկեղեցում,Ամեն օր հանդիպել Քեզ իմ սենյակում,Հավիտենության մեջ պաշտել երկնքում:

Հռիփսիմե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий