воскресенье, 1 марта 2009 г.

Աստծո դստեր աղոթքը


Հիսուս, ոչ միայն ուզում եմ հագնվել
Համաձայն 1Տիմ.2:9-ի,
Այլև ուզում եմ Կողոսացիս 3:12-ի հանդերձները ամեն օր հագնել,
Եվ Քո վերադարձի փառավոր օրը լուսափայլ բեհեզին արժանանալ:
Թող մաքրությամբ փայլի ոչ միայն իմ տունը,
Այլև Քոնը` իմ սիրտը, ուր ուզում եմ միակ Տանտերը լինես:
Ոչ միայն սիրում եմ սպասքը լվանալ,
Այլև սիրում եմ, երբ Դու ես լվանում այն հողե անոթը,
Որը լցնում ես հոգևոր գանձով:
Ոչ միայն ուզում եմ սիրով կերակուր պատրաստել,
Այլև ամեն օր կերակրվել Քո անուշ Խոսքերով:
Ուզում եմ ոչ միայն ճրագս գիշերը չմարի,
Այլև Քո Խոսքը ամեն օր ինձ ճրագ լինի:
Ուզում եմ ունայն գեղեցկության համար չմտահոգվել,
Այլ հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ զարդարվել,
Ուզում եմ ապրել Թագավորի դստերը վայել կերպով
Ու Քեզ փառք բերել իմ ամբողջ կյանքով: 

Հռիփսիմե Մկրտչյան

1 комментарий:

  1. շատ բաներ հիշեցրեց ինձ այսօր այս բանաստեղծությունը, Հռիփսիմե ջան, քանի որ ուժ չունեի կատարելու իմ տնային տնտեսուհու պարտականությունները, ՄՈՌԱՑԵԼ ԷԻ դրա պատշաճ կատարման մասին, ապրես, Աստված օրհնի քեզ:

    ОтветитьУдалить